Submitted by Անի Երյան on
Իրան

Մենք տարածաշրջանային խնդիրների լուծումները փնտրում ենք միայն տարածաշրջանի երկրների օգնությամբ. Իրանի առաջին փոխնախագահ

Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆն ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանային խնդիրների լուծումները փնտրում է միայն տարածաշրջանի երկրների օգնությամբ։ Նա այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ հանդիպմանը:

 

Այս մասին հայտնում է ԻՌՆԱ-ն:

 Նա ընդգծել է, որ Թեհրանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը հարևան երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումն է:

Արեֆի խոսքով՝ Օվերչուկը շեշտել է էներգետիկայի, տրանսպորտի և տարանցման ոլորտներում երկկողմ համագործակցության խորացման և ընդլայնման անհրաժեշտությունը և շարունակել. «Մենք կարծում ենք, որ Իրանի և Ռուսաստանի տնտեսությունները կարող են լրացնել միմյանց»։

Ավելացնել նոր մեկնաբանություն