Submitted by Անի Երյան on
Մեր ժողովրդին կցանկանամ ոգու, կամքի և միասնության ուժ և պիտի ասեմ՝ պինդ եղեք․ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին

Մեր ժողովրդին կցանկանամ ոգու, կամքի և միասնության ուժ և պիտի ասեմ՝ պինդ եղեք․ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին

Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին։

«Ողջունում եմ բոլորին։

Մամուլից տեղեկացանք, որ Ռուբեն Վարդանյանը դիմել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի այցելի իրեն։ Ես չգիտեմ՝ հարգարժան պաշտպանը կունենա՞ այդ պատասխանատվությունն և վճռականությունը՝ այցելելու, նաև մեզ տեսնելու, և այդ դեպքում ավելի մանրամասն տեղեկություններ կունենա և կծանոթանա, թե ինչպես է ընթացել ամբողջ քննությունը, ինչ լուրջ և կոպտագույն խախտումներով է այն ընթացել թե՛ ամբողջ քննությունը, թե՛ դատավարությունը՝ մարդու իրավունքների, միջազգային իրավունքի, միջազգային նորմերի, այդ թվում նաև Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընթացակարգի կոպտագույն խախտումներով։

Ես չկարողացա դատապրոցեսի վերջում՝ իմ վերջին խոսքի ժամանակ, ամբողջական իմ խոսքը ասել․ նվազագույնը 30–40%-ով այդպես էլ չթողեցին իմ վերջնական խոսքը ասել։ Բայց ես հասցրեցի ասել այն, ինչ հիմա կուզեմ ասել իմ ժողովրդին, և փոքր մեջբերում անել․

«Այս դատը բացված չէ 15 հոգու դեմ, այս դատը բացված է հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ՝ հստակ նպատակներով և հեռահար ռազմավարությամբ։ Այդ մասին ես կասկածներ ունեցա քննության ընթացքում, իսկ դատապրոցեսի ընթացքում դա դարձավ իմ համոզմունքը։ Իմ ասած մտքերի և խոսքերի ճշմարտությունը ժամանակը ցույց կտա»։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին ՄԻՊ-ին՝ երեկ մեզ այցելեց Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան, և մենք կարողացանք որոշ տեղեկություններ փոխանցել նրան։ Ես մարտի 12-ից պատրաստել էի դիմում-նամակ՝ նրան փոխանցելու համար, բայց մոտ մեկ-երկու ամիս է՝ ինչ-ինչ պատճառներով չեմ կարողացել ո՛չ իրեն տեսնել, ո՛չ էլ փոխանցել այն։ Երեկ փոխանցեցի իմ դիմում-նամակը, և այնտեղ հստակ մեկ խնդրանք ունեի՝ որպեսզի մեր վճռի ամբողջական՝ ադրբեջաներեն և հայերեն տարբերակները, ինքը միջնորդի և փոխանցի իմ ընտանիքին ու հարազատներին։

Մարդու իրավունքների պաշտպանը խոստացավ, որ ադրբեջաներեն տարբերակը կփոխանցի իմ ընտանիքին և կփորձի միջնորդել։

Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, ես հիմա ուզում եմ բանավոր ձևով դիմել նրան, որպեսզի ինքը միջնորդի և Ադրբեջանի համապատասխան կառույցներից, գուցե նաև իր գործընկերոջ միջոցով ստանա հայերեն և ադրբեջաներեն տարբերակներով մեր մեղադրական ակտերի ամբողջական տեքստերը և մեր դատավճռի ամբողջական տեքստը և փոխանցի իմ ընտանիքին ու հարազատներին։

Ինչ վերաբերում է այս ծանր ժամանակներին՝ ես միայն մեր ժողովրդին կցանկանամ ոգու, կամքի և միասնության ուժ և պիտի ասեմ՝ պինդ եղեք»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Բաքվի հետ չլուծված հարցեր կան. Միրզոյան
«Միջին միջանցքի» զարգացմամբ և «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ կլինի թե՛ ավելի մեծ անվտանգություն, թե՛ ավելի մեծ բարեկեցություն. Թուրքիայի փոխնախագահ
Իրանը Մերձավոր Արևելքում վնասել կամ ոչնչացրել է ԱՄՆ-ի առնվազն 228 ռազմական օբյեկտ, սակայն ամերիկյան իշխանությունները բացահայտորեն չեն ընդունում վնասի իրական մասշտաբները։ Այս մասին հայտնել է The Washington Post թերթը՝ վերլուծելով արբանյակային լուսանկարները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:  Հրատարակության տվյալներով՝ Իրանն օդային հարվածների ընթացքում խոցել է անգարներ, զորանոցներ, վառելիքի պահեստներ, ռադարներ, կապի համակարգեր և ՀՕՊ սարքավորումներ։ Օդային հարվածների սպառնալիքի պատճառով ԱՄՆ-ն չի կարողանում լիարժեքորեն շահագ
Իրանը Մերձավոր Արևելքում վնաuել է ԱՄՆ-ի առնվազն 228 ռшզմական օբյեկտ. The Washington Post
Մեր ժողովրդին կցանկանամ ոգու, կամքի և միասնության ուժ և պիտի ասեմ՝ պինդ եղեք․ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին
Մեր ժողովրդին կցանկանամ ոգու, կամքի և միասնության ուժ և պիտի ասեմ՝ պինդ եղեք․ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին
Այսօր Իրանը մարմնավորում է բարոյական, պատասխանատու իշխանությունը, իսկ նրա թշնшմիները մարմնավորում են անխոհեմ և անվերահսկելի իշխանությունը․ Փեզեշքիան
Այսօր Իրանը մարմնավորում է բարոյական, պատասխանատու իշխանությունը, իսկ նրա թշնամիները մարմնավորում են անխոհեմ և անվերահսկելի իշխանությունը․ Փեզեշքիան
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հրապարակել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագրի տեքստը։   «Հայաստանի Հանրապետությունը, մի կողմից,  Ֆրանսիայի Հանրապետությունը, մյուս կողմից,  Ընդգծելով իրենց ցանկությունը` էականորեն ընդլայնելու ու խորացնելու իրենց հարաբերությունները տարբեր բնագավառներում, մասնավորապես՝ քաղաքական, տնտեսական, արդարադատության, պաշտպանության, անվտանգային, ինչպես նաև մշակույթի, հումանիտար, կրթության, համալսարանական, գիտությ
Հրապարակվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի տեքստը
Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, ՀՀ-ի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը նոր թափ կստանա. Թուրքիայից հերքել են հունիսի 4-ին սահմանային անցակետերի բացման մասին լուրերը
Խաղաղության պայմանագրի ստորագրմամբ ՀՀ-ի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը նոր թափ կստանա. Թուրքիայից հերքել են հունիսի 4-ին սահմանային անցակետերի բացման մասին լուրերը
Մենք պետք է աջակցենք Ադրբեջանի և Հայաստանի միջև առաջընթացին: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանում գտնվող Միջխորհրդարանական միության (ՄԽՄ) գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:  «Հայաստանի և Ադրբեջանի միջև նկատվում է առևտրի և փոխգործակցության այլ ոլորտների վերականգնում: Միևնույն ժամանակ ուժեղանում է համագործակցությունը երկու երկրների գործադիր իշխանությունների մակարդակով: Այժմ ընդլայնվում է նաև Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների միջև փոխգործակցությունը:  Այն տարա
Մենք պետք է աջակցենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների առաջընթացին. Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար
Իսրայելի իշխանությունները ԱՄՆ-ի հետ քննարկում են Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով CNN հեռուստաընկերությանը։  CNN-ի աղբյուրի տեղեկություններով՝ Իսրայելը համակարգում է իր գործողությունները ԱՄՆ-ի հետ՝ նախապատրաստվելով Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին և իրանական իշխանության ներկայացուցիչներին ուղղված նոր հարվածներին։  «Նպատակը կարճատև արշավ իրականացնելն է, որպեսզի Իրանի վրա ճնշում գործադրվի և բանակցություններում հետագա զիջումներ կորզվեն»,-
Իսրայելը ԱՄՆ-ի հետ համակարգմամբ կարող է կրկին hարվածել Իրանին. CNN
Խաղաղություն՝ թղթի վրա, թե՞ հ
Թուրքիան և Հայաստանը Երևանում ԵՔՀ գագաթնաժողովի շրջանակներում Անիի կամրջի վերականգնման մասին համաձայնագիր են ստորագրել
Փեզեշքիան
Այն, ինչ տեղի է ունենում ծովային շրջափակման քողի տակ, ռшզմական գործողությունների շարունակությունն է. Փեզեշքիան
Իսրայելը կրկին խախտում է միջազգային իրավունքը՝ հարձակվելով քաղաքացիական նավատորմի վրա այն ջրերում, որոնք իրեն չեն պատկանում։ Այս մասին հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը։  «Մեր կառավարությունն անում է ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է ձերբակալված իսպանացիներին պաշտպանելու և օգնելու համար։ Սակայն սա բավարար չէ։ ԵՄ-ն պետք է անմիջապես պահանջի, որ Նեթանյահուն հարգի միջազգային ծովային իրավունքը»,-նշել է նա։
Իսրայելը կրկին խախտում է միջազգային իրավունքը՝ հшրձակվելով քաղաքացիական նավերի վրա. ԵՄ-ն պետք է պահանջի, որ Նեթանյահուն հարգի օրենքները․ Պեդրո Սանչես