Միջուկային գործարքի բոլոր մասնակիցները պետք է կատարեն իրենց պարտավորությունները, հակաիրանական պատժամիջոցները՝ չեղարկվեն
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին ասել է հայտարարել է՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) մյուս մասնակիցները պետք է կատարեն իրենց պարտավորությունները և չեղարկեն հակաիրանական պատժամիջոցները։ «Դետք»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։
ՄԱԿ-ի 2231 բանաձևը բաղկացած է երկու մասից, որոնք ներառում են Իրանի կողմից վստահության ամրապնդման սահմանափակումների ընդունումը՝ պատժամիջոցների վերացման և մյուս կողմի՝ ՀԳՀԾ -ով ստանձնած պարտավորությունների կատարման դիմաց: Ըստ Էսլամիի՝ Իրանի համար անընդունելի է, որ ԱԷՄԳ-ն կենտրոնանա միայն իրանական միջուկային ծրագրի ձեռքբերումների վրա, բայց անտեսի մյուս կողմերի՝ իրենց պարտավորությունները կատարելուց հրաժարվելը:
Հիշեցնենք, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրն ստորագրվել է 2015 թվականին Իրանի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների և Գերմանիայի միջև:
ԱՄՆ նախկին, այժմ արդեն նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը դուրս եկավ գործարքից 2018 թվականին, մինչդեռ հեռացող ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ազդարարեց, որ բաց է համաձայնագիրը երկարաձգելու համար, բայց դա երբեք տեղի չունեցավ:
Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան Իրանի հետ բանակցություններ են վարում 2021 թվականի ապրիլից՝ գործարքը վերականգնելու համար։
Ավելացնել նոր մեկնաբանություն