Մոտ ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելուն․ Ֆիդան
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի 2025 թվականի բյուջեի քննարկման շրջանակում ունեցած ելույթի ժամանակ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող գործընթացին։
Նա նշել է, որ Հարավային Կովկասում խաղաղության հույսի շող կա. «Խաղաղության ապահովումը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը և նոր հնարավորություններ կստեղծի։ Թուրքիան աջակցում է բոլոր ջանքերին այս գործընթացում։ Մեր երկիրն աջակցում է կողմերի միջև բանակցություններին, որոնք ընթանում են երկկողմ հիմունքներով՝ առանց միջնորդների»։
Ավելացնել նոր մեկնաբանություն