Խաչատրյան

Մտավախություն ունեմ, որ խաղաղության պայմանագրում վտանգավոր կետերն ավելանալու են․ Խաչատրյան

Մենք բազմիցս ասել ենք, որ պատրաստվում ենք դատի տալ ԱԳՆ-ին։ Մեկ անգամ դատարանը հայցը վերադարձրել էր, երկրորդ անգամ որոշակի փոփոխությամբ ընդունել է վարույթ. լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Այն պահից, երբ ադրբեջանական մամուլը, ադրբեջանական քաղաքական գործիչները սկսեցին կաղկանձել, որ «ռևանշիստները»՝ այսինքն մենք, հասանելիություն ունեն գաղտնի փաստաթղթերին, դրանից մի քանի օր հետո Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից ասաց, որ ինքը արգելելու է, որ մենք այդ փաստաթղթերին տեղեկանաք։ ԱԳՆ-ի և Փաշինյանի հիմնավորումը զավեշտալի էր, իբրև մի բան տեսնում ենք, ուրիշ բան տեղեկացնում։ Եթե այս իշխանությունները նման մեղադրանք են ներկայացնում, դա կարելի է վճռել ընդամենը մի ձևով՝ թող հրապարակեն այն, ինչն ըստ իրենց մենք սխալ ենք ներկայացրել։ Մենք գործել ենք օրենքի շրջանակներում, այլապես ես հիմա քրեական հետապնդման ենթարկվելիս կլինեի։ Մենք ոչ մի բան չենք խախտել, որևէ արտահոսք չենք արել, տվել ենք քաղաքական գնահատական, որ այն թուղթը, որը շրջանառվում է ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, կապիտուլյացիայի պայմանագիր է, Հայաստանի ստրկացման, Հայաստանին անկախությունից և ազատությունից զրկելուն և Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ սպառնալիք ներկայացնող փաստաթուղթ է»,- ասել է նա:

Խաչատրյանի խոսքով ՝ իշխանությունը ժողովրդի ականջից արիշտա է կախում, թե իբր գնում են դեպի խաղաղության, և, ահա, ընդիմադիրները գալիս և ասում են՝ այստեղ խաղաղություն չկա։
«Նիկոլ Փաշինյանը ուզում է ցույց տալ, որ մեր երկրում միակ ասողը ինքն է։ Իշխանության արածը, իրոք, անտրամաբանական է, որովհետև, երբ ես այդ փաստաթղթին ծանոթացա, և երբ կետերի մասին հարց կար՝ այն, ինչ արդեն արտահոսք էր եղել, ասացի, որ այնտեղ ավելի վատ կետ կա, և շատ ավելի վտանգավոր։ Մի քանի օր հետո Փաշինյանը այդ կետերը գաղտնազերծեց։

Այն, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում կատարել ներքին օրենսդրության վրա, որպեսզի չկատարի պայմանագրի պահանջները, այսինքն՝ ավելի մարդկային լեզվով ասած, պայմանագիրն ավելի մեծ ուժ ունի, քան Հայաստանի օրենսդրությունը։ Ինչ իմաստ ունի այդ ամեն ինչը։ Ես մտավախություն ունեմ, որ խաղաղության պայմանագրում վտանգավոր կետերի թիվը գնալով ավելանալու է»,- նշել է Խաչատրյանը։

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Siranush-Sahakyan-
Ադրբեջանական կողմը փորձելու է «խաղաղության պայմանագրի» չստորագրման բեռը հայկական կողմի վրա դնել. Սահակյան - NEWS.am
Իրան
Իրանը կարող է դիտարկել իր զորքերը Սիրիա ուղարկելու հնարավորությունը
Հրվ Կորեա
Հարավային Կորեայում ռազմական դրություն Է հայտարարվել
Աշոտյան
Արցախը սեր էր, Նիկո՛լ, բայց քո նմանը դա չի հասկանա. Արմեն Աշոտյան
Աբրահամյան Տիգրան
Ազգ-բանակ հայեցակարգը ոչ թե ազգ-նահատակի շարունակությունն է, այլ ճիշտ հակառակը. Աբրահամյանը՝ Փաշինյանին
թ ազ
Երկու եղբայրական երկրների միջև ռազմական ոլորտում համագործակցությունը զարգանում է. Թուրքիայի ԶՈՒ հետախուզության պետն Ադրբեջանում է
Սինանյան
Մոտ 10 հազար հայ հայտնվել է զինյալների հսկողության ներքո գտնվող հատվածում. Սինանյան
Պեսկով
Դա մեզ համար սպառնալի իրադարձություն է. Պեսկով
Միլլեր
Վաշինգտոնը կանգնած է վրաց ժողովրդի կողքին
Սիրիայում ՀՀ դեսպանություն
Հալեպից հայերին և ՀՀ քաղաքացիներին տարհանելու հնարավորություն այս պահին չկա․ Սիրիայում ՀՀ դեսպանություն
Քոչարյան
Անդրանիկ Քոչարյանը կանգնել է ՔՊ վարչության առջև ու ներողություն խնդրել. բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ»
Արարատ Միրզոյան
Մենք հավատում ենք, որ զոհերն արժանի են անաչառ արդարադատության, քանի որ անպատիժ հանցագործությունները հանգեցնում են կրկնության․ Արարատ Միրզոյանի ելույթը Հաագայում
Վա
Բայրամովը և Բոչորիշվիլին քննարկել են տարածաշրջանում իրավիճակը
Հալեպ
Օսմանյան կայսրության դրոշը կրկին ծածանվում է Հալեպի վրա, և հաղթանակը մոտ է. Էրդողանի դուստր
Խաչատրյան
Մտավախություն ունեմ, որ խաղաղության պայմանագրում վտանգավոր կետերն ավելանալու են․ Խաչատրյան
Իրաք
Իրաքն ուժեղացնում է Սիրիայի և Հորդանանի հետ սահմանը
Քեռյան
Մեր հարևան եղբայրական երկիրը առայժմ մեր միակ կապուղին է դեպի արտաքին աշխարհ. Գարիկ Քեռյան
Արցախ
Եթե հազար հայ վերադառնա Ղարաբաղ, ապա հազար ադրբեջանցի պետք է վերադառնա «Արևմտյան Ադրբեջան». ադրբեջանցի պատգամավոր
 Ասադ, Փեզեշքիան
Փորձում են պառակտել տարածաշրջանը և քարտեզները վերագծել Ամերիկայի և Արևմուտքի շահերին համապատասխան. Ասադն ու Փեզեշքիանը քննարկել են Սիրիայում իրավիճակը
ՏՀ
«Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզը կարելի էր ու դեռ կարելի է դարձնել մեծագույն գլխացավանք Ալիևի համար. Հայրապետյան
Զելենսկի
Մեր բանակը դրա համար բավարար ուժ չունի. Զելենսկի
Երասխ
«Երասխ-1» զորամասը կվերադարձվի պետությանը
Ֆիդան
Թուրքիան չի մասնակցում Հալեպում տեղի ունեցող բախումներին. Ֆիդան
Սիրիայի իշխանությունները փակել են օդանավակայանը և փակել Հալեպ տանող բոլոր ճանապարհները. գրում է Reuters-ը։  Իշխանությունն այս որոշումը կայացրել է իսլամիստական խմբավորման կողմից՝ Հալեպը գրավելուց հետո։  Նշվում է, որ Մոսկվան Դամասկոսին խոստացել է լրացուցիչ ռազմական օգնություն, որը կսկսի ժամանել առաջիկա 72 ժամվա ընթացքում:
Սիրիական բանակը փակել է Հալեպի օդանավակայանը և չեղարկել բոլոր թռիչքները 
 գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանց
«Տղայականությանը պետք է վերջ դնել»․ Նորատ Տեր-Գրիգորյանցը Հայաստանին եւ ՌԴ-ին երկխոսելու կոչ է անում
alsks
Բոլոր ճակատներով տեղի է ունենում Բաքվի Հանրապետության բնակչության հոգեբանական նախապատրաստումը Հայաստանի Հանրապետության վրա հարձակման․ ներքոնշյալը սրա ապացույցն է
իա
Իրանա-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժությունները ավարտվել են
Պուտին
Հայաստանը Լեռնային Ղարաբաղը չի ճանաչել որպես անկախ պետություն և չի ներառել իր պետական ​​պարագծի մեջ. Պուտին
Տասմագամբետով
Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար
Պուտին
Կիևի ռեժիմը բազմիցս փորձել է հարվածել Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում ազգային նշանակության թիրախներին. Պուտին