Submitted by A.Gevorgyan on
Salmına

Ներկայումս ամենամեծ նպատակներից մեկը «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալն է․ Սաբինա Սալմանովա

«Արևմտյան ադրբեջանցիների մասնակցությունը Սումգայիթի զարգացմանը» թեմայով միջոցառմանը պատգամավոր, «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» նախաձեռնող խմբի անդամ Սաբինա Սալմանովան անդրադարձել է «Արևմտյան ադրբեջանցիների» վերադարձին։

Այս մասին հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։ 

«Ներկայումս մեր ամենամեծ նպատակներից  մեկը Արևմտյան Ադրբեջանի վերադարձն է։ Մեզանից յուրաքանչյուրը միանգամայն վստահ է, որ հեռու չէ այն օրը, երբ նախագահ Իլհամ Ալիևի ներքին և արտաքին հաջող քաղաքականության շնորհիվ կվերադառնանք մեր պատմական հողը՝ Արևմտյան Ադրբեջան», – նշել է Սալմանովան։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն