Submitted by H.Aslanyan on
Քոչարյան

Ես ոչ այո եմ ասել, ոչ՝ ոչ. Վազգեն Սարգսյանն ամեն ինչից տեղյակ էր. Քոչարյանը՝ Մեղրիի ծրագրի մասին

«Վաշինգտոնում Ալիևն ինձ ասել է՝ եկեք իրարից պոկվենք, անջատվենք, այդ առաջարկի մեջ ես տեսել եմ առաջին հերթին այս մասը: Մտածում էի, որ եթե այդ հարցն Ալիևը բարձրացնի համանախագահների առջև, ուրեմն մենք այս կաղապարված իրավիճակից դուրս ենք գալու :

Այո, բանակցում էինք, ինքը առաջարկում է դա մեզ, ասում էի՝ չենք կարող կորցնել Իրանի հետ սահմանը, պրոցեսը շահավետ էր մեզ համար:

Բայց առաջին օրվանից ես չէի կասկածում, որ այդ քննարկումները բերեն մեզ համար ընդունելի տարբերակի: Ինչի էի համոզված, որովհետև այդ ընթացքում Ալիևը ստանում էր 6 շրջան, կար մոտիվացիա, որովհետև ինքը ստանալու բան ուներ:  Սա էր ամբողջ մեր տրամաբանությունը: ԱՄՆ-ի կողմից որևէ առաջարկ չի եղել, ամբողջ բանակցային գործընթացը հետևյալն էր, առաջարկները տալիս էին Մինսկի խմբի անունից: Ալիևն ամերիկյան կողմին պատմել էր մեր բանակցային գործընթացի մասին, և ամերիկյան պատվիրակությունը եկել էր ՀՀ՝ հասկանալու համար՝ իսկապես դա այդպես  է, թե չէ, և մեր երկկողմ ընկալումները նույնն են, թե չէ, մեր սեղանին առաջարկ չի եղել, որ ասենք՝ ընդունում ենք, թե չէ:

Այդ 2 տարի տևած միակ առաջարկը Մինսկի խմբի համանախագահների կողմից եղել է Քի Վեսթում, ուրիշ առաջարկ գրավոր չի եղել: Ինձ համար շատ կարևոր էր, որ Ալիևն ինքը պատմեր այս մոտեցման մասին, թեման ինքը բացեր: Ես ոչ այո էի ասում, ոչ ոչ էի ասում, շատ զգուշավոր էի, որ թեման շարունակվի առանց պարտավորությունների:

Ես փաստաթղթերից եմ իմացել, որ Թուրքիան դերակատարություն ուներ այս հարցում, Թուրքիան ընդհանրապես չի երևացել:

Այո, մինչև ԱՄՆ պատվիրակության Երևան ժամանելը եղել եմ Մոսկվայում, Ելցինի հետ պետք է հանդիպեի, հանդիպումը տևել է 5 րոպե, Ելցինը վատառողջ էր, և նա ինքն ինձ ասեց, ասեց՝ Ալիևի հետ խոսակցություն եմ ունեցել, ինքը շատ գոհ է ձեր բանակցություններից: Ես հարցրեցի՝ Դուք մանրամասներին տեղյակ եք, թե չէ, նա ասեց՝ ոչ: Վազգեն Սարգսյանը տեղյակ էր ամենի ինչից, որևէ լուծում հնարավոր չէր իրականացնել առանց Վազգեն Սարգսյանի:

Ինչի համար է այս թեման տաքացել հիմա, կա միջանցքի կամ ճանապարհի հարց, այսօր ՀՀ իշխանությունը մի ցանկություն ունի, անել այդ զիջումը և հայտարարել՝ վայ, ես ինչ կապ ունեմ, այն ժամանակ եթե դա քննարկված չլիներ, այս թեման գոյություն չէր ունենա»,- ասել է Քոչարյանը:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Նիկոլ
Այսօր պատմական օր է. մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. Նիկոլ Փաշինյան
Արփինե
Նոր Սահմանադրությունը ներկայացվելու է որպես «խաղաղության Սահմանադրություն». Արփինե Հովհաննիսյան
Աժ
Փոխվում է Սահմանադրության նախաբանի գաղափարական և արժեքային բովանդակությունը. ԱԺ պատգամավոր
Զոհ
Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
Եմեն
Սաուդյան Արաբիայի հարձակումների հետևանքով Եմենում տասնյակից ավելի զոհեր են գրանցվել
Ուկրաինա
Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
Ալիև
Ալիևն ու ԱՄՆ ներքին անվտանգության նախարարը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը
Իշխան
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչընդոտ ներկայացնելն ալիևյան օրակարգ է․ Իշխան Սաղաթելյան
Թրամփ
Կրեմլում Թրամփի և Պուտինի հարաբերությունները կարևորել են խաղաղության և անվտանգության համար
Լևոն
Ինչպե՞ս սրբացնել Ալիևի սահմանադրությունը. Լևոն Զուրաբյան
Եկեղեցի
Սահմանադրության նոր նախագծում խմբագրվել է եկեղեցուն վերաբերող կետը
Նիկոլ
Եթե ժողովուրդը դեմ կքվեարկի նոր Սահմանադրությանը՝ ես հրաժարական կտամ, եթե կողմ քվեարկի, այլևս չեմ առաջադրվի. Փաշինյան
Նոր
Ներկայացվել է նոր Սահմանադրության նախագիծը, տեքստում բացակայում է Անկախության հռչակագրին հղումը
Նոր
Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով
Հրեա
Հրեա տղամարդը թքել է Երուսաղեմի Սուրբ Հակոբ վանքի ուղղությամբ
Հետք
Ադրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը. «Հետք»
Զելենսկի
Զելենսկին ԱՄՆ-ից կրկին պահանջել է թույլատրել «Patriot» համակարգերի համար հակահրթիռների մատակարարումը
Ղալիբաֆ
Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է հակառակորդին ռազմականապես զսպելու մակարդակին հասնելու մասին
Սուրեն
246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը». Սուրեն Սուրենյանց
Թրամփ
Թրամփը չի բացառել Իրանի դեմ հարվածների վերսկսումը Նոր տարուց հետո
Պուտին
Պուտինը համաձայնել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային երաշխիքներ տրամադրի
Հութի
Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի ենթակառուցվածքներին հարվածելու մասին
ԱՄՆ
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գաղտնի ցանցն արդեն երրորդ օրն է՝ չի աշխատում. NBC News
Նիկոլ
Ես առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, և մենք գնանք նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի․ Փաշինյան
Տաթևիկ
Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան
Լևոն
Լևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի գրոսմայստերին
Կիև
Ուկրաինան հարվածել է Սմոլենսկի մերձակայքում պայթուցիկ նյութերի բաղադրիչների ռուսաստանյան խոշորագույն արտադրողներից մեկին
Իրան
Պենտագոնում Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողության ծախսերը գնահատել են 48 մլրդ դոլար
Զելենսկի
Զելենսկին Բեռլինում քննարկումներ է անցկացրել ԱՄՆ նախագահի բանագնացների հետ
Կիև
Կիևի ուղղությամբ ռուսական հարվածի հետևանքով վնասվել են Նիդերլանդների և Ավստրիայի դեսպանատները