Submitted by H.Aslanyan on
Տաթևիկ

Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Փաշինյանի ակնարկը Ալիևին․ «Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին»

«Փաշինյանը խաղադրույքի վրա է դրել իր կարիերան, բայց Բաքուն տպավորված չէ․․․»։ Այս վերնագրով հոդվածը հրապարակվել է Ադրբեջանի նախագահական ապարատի կողմից ուղղորդվող կայքում, որտեղ գրում են այն մասին, որ լսում են Փաշինյանի էմոցիոնալ հայտարարությունները, բայց սպասում են գործնական քայլերի։ Բաքուն անթաքույց ցույց է տալիս, որ ուղիղ միջամտում է Հայաստանի ներքին գործերին, իսկ «Քանդենք պետությունը» կուսակցության սուտի «ինքնիշխանները» ոչ միայն չեն հակադրվում այդ քաղաքականությանը, այլև այն առաջ տանողներն են։

Համաձայնելով Ալիևի պահանջով Սահմանադրությունը փոխելու պահանջին՝ Փաշինյանը փաստացի փակուղի է ստեղծել թե՛ Հայաստանի, թե՛ հայ հանրության համար։ Նման հանրաքվեն չի կարող դրական ելք ունենալ, դա ինքնիշխանությունը Բաքվի ձեռքը դնելու քայլ է։ Միգուցե Փաշինյանը դրան դեմ չէ․ դե, եթե իր իշխանությունը դրել է Ալիևի ձեռքին, ապա ինչո՞ւ ողջ պետության հետ այդպես չվարվի, չէ՞ որ խնդրի ընդլայնման դեպքում իր մեղքի և պատասխանատվության բաժինը կարող է նվազել։ Այդուհանդերձ, քանի որ նա ձեռք չբերեց Սահմանադրական մեծամասնություն, հիմա Հայաստանի համար ստեղծված թակարդում հայտնվել է հենց ինքը՝ իր քաղաքական թիմի հետ միասին։

Ես հենց դրանով եմ պայմանավորում վերջին օրերի նրա գերագրեսիվ, արգահատելի վարքն ու խոսույթը։ Փաստացի, նա՝ թվացյալ թիվ մեկ «խաղաղասերը», ուղիղ պատերազմ է հայտարարում բոլոր նրանց, ովքեր ասում են, որ չեն ցանկանում հանձնվել Բաքվի կամքին։ Ի պատասխան հնչում է «մեռնենք էլ կհանձնվենք» փաստացի ձևակերպումը։ Իսկ արտահերթ ընտրությունների, հրաժարական տալու և նմանատիպ այլ հարցերով «մուտիտները» ոչ միայն ուղղված են մեր ընդդիմադիր դաշտին, այլև Բաքվին։ Քանի որ նույն Ալիևը, որն անխնա օգտագործում է Փաշինյանին Հայաստանի դեմ, կարող է նաև անխնա ուղղակի «անցնել» Փաշինյանի վրայով, վերջինս էլ փորձում է ազդակներ ուղարկել, որ այդպես չվարվի իր հետ։ Մեկ էլ տեսար՝ վեր կկենա, կգնա, բա Ալիևը էլ որտեղի՞ց է մեր քաղաքական դաշտում նման նվիրված ու հախուռն կոլաբորանտ գտնելու, որին պետք է ուղղի հայկական պետականության դեմ։

Ի ամփոփում՝ ընդդիմադիր դաշտում պետք է հնչի 3 տրամաբանական հարց։

Եթե «խաղաղության պայմանագիրը» իրոք բերում է խաղաղություն, ապա ինչո՞ւ նախաստորագրված պայմանագրի բազմակի խախտումները Ադրբեջանի կողմից որևէ պատասխանատվություն չեն ենթադրում։

Ինչո՞ւ 2025-ի գարնանը պայմանագրի տեքստի համաձայնեցումից հետո Ադրբեջանը որոշել էր գնալ նոր էսկալացիայի ՀՀ-ի դեմ։

Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն կառուցել պետական մակարդակով ատելության խոսքի և զավթողական ծրագրերի քարոզման պայմաններում։ Այսօր փաստացի Ադրբեջանում մի ողջ սերունդ մեծանում է՝ մտածելով, որ հարևան Հայաստանը իր «պատմական հայրենիքն» է։ Ինչպե՞ս է չեզոքացվում այս ռիսկը։

Հ․Գ․ Իմիջիայլոց, իր քաղաքական առաքելությունը այդ պայմանագրի հետ կապող ղեկավարը կհեռանար ասպարեզից հենց ընտրություններից հետո, չէ՞ որ նա անգամ պատերազմով էր սպառնացել՝ հանուն սահմանադրական մեծամասության…»:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Հութի
Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի ենթակառուցվածքներին հարվածելու մասին
ԱՄՆ
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գաղտնի ցանցն արդեն երրորդ օրն է՝ չի աշխատում. NBC News
Նիկոլ
Ես առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, և մենք գնանք նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի․ Փաշինյան
Տաթևիկ
Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան
Լևոն
Լևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի գրոսմայստերին
Կիև
Ուկրաինան հարվածել է Սմոլենսկի մերձակայքում պայթուցիկ նյութերի բաղադրիչների ռուսաստանյան խոշորագույն արտադրողներից մեկին
Իրան
Պենտագոնում Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողության ծախսերը գնահատել են 48 մլրդ դոլար
Զելենսկի
Զելենսկին Բեռլինում քննարկումներ է անցկացրել ԱՄՆ նախագահի բանագնացների հետ
Կիև
Կիևի ուղղությամբ ռուսական հարվածի հետևանքով վնասվել են Նիդերլանդների և Ավստրիայի դեսպանատները
Դռսկողմ
Միջուկային զենքը պետք է սահմանափակել, թեև դա իրագործելը հոգեբանորեն դժվար կլինի․ Թրամփ
Ալբերտ
«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և զոհված մյուս հերոսների հիշատակին անկյուն կստեղծվի
Քուշներ
ԱՄՆ-ն մտադիր է Կիևի և Եվրոպայի հետ միասնական դիրքորոշում համաձայնեցնել խաղաղության հարցում. Քուշներ
Ֆիդան
Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ ՀՀ-ի կառուցողական մոտեցումը գոհացնող է. Ֆիդան
Իտալական
Հռոմում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ
Իրան
Իրանը ցուցադրել է մինչև 4500 կմ հեռահարության հրթիռների հնարավորությունները
Ալեն
Խաղաղության պայմանագիրը կստորագրվի ՀՀ Սահմանադրության փոփոխությունից հետո հաշված օրերի ընթացքում
Զելենսկի
Ռուսաստանը մերժել է հրադադարի բոլոր առաջարկները․ Զելենսկի
Թուրքիա
Թուրքիան մինչև 2035 թ. նախատեսում է ձեռք բերել նոր կործանիչներ
Ուկրաինա
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի ավելի քան 1000 հեռահար հարվածային անօդաչու թռչող սարք
ՆԳՆ
Ինչու է Արցախից տեղահանվածների փաստաթղթերում «ծննդյան վայր» դաշտում նշվում Ադրբեջան. ՆԳՆ պարզաբանումը
Նիկոլ
Եթե նոր Սահմանադրությունը հանրաքվեով չընդունվի, հրաժարական կտամ. Փաշինյանի առաջարկն ընդդիմությանը
Ալեն
Մեղավորը դեբիլ ֆիլմերն են ու «ստուկաչ» չլինելու բարքերը. Ալեն Սիմոնյանը՝ բանակում մահերի մասին
Մարգարա
Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. Միրզոյան
Պուտին
Դեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. Փաշինյան
Թրամփ
Թրամփը խոստացել է շուտով ավարտել Իրանի հետ հակամարտությունը
Միրզոյան
Անհայտ կորած անձանց հարցում առաջնային կարևորություն ունի Ադրբեջանի հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան
Գերեզման
Ակնկալում ենք, որ Հայաստանը կհրապարակի ավելի քան 200 զանգվածային գերեզմանների տեղակայման վայրերը․ Հաջիև
Թուրք
Թուրքիայում ընդդիմադիր 9 գործիչ դատապարտվել է ազատազրկման
Մայամի
Հայաստանը հրավիրվել է ԱՄՆ-ում սպասվող G20 գագաթնաժողովին
Ալեն
Ալեն Սիմոնյանը դեկտեմբերին կմեկնի Ադրբեջան