Submitted by H.Aslanyan on
Գերեզման

Ակնկալում ենք, որ Հայաստանը կհրապարակի ավելի քան 200 զանգվածային գերեզմանների տեղակայման վայրերը․ Հաջիև

Ադրբեջանի 4010 քաղաքացի ներկայումս համարվում է անհետ կորած։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Ինչպես հայտնում է APA-ն, Հաջիևն այս մասին գրել է X-ի իր էջում՝ նշելով, որ հայտնի լուսանկարիչ Ռեզա Դեղաթին իրեն է նվիրել անհետ կորած ադրբեջանցիների մասին գիրքը։

Հաջիևի խոսքով՝ Դեղաթիի աշխատանքների միջոցով աշխարհին է փոխանցվում հազարավոր ընտանիքների ցավը, որոնք տասնամյակներ շարունակ սպասում են իրենց հարազատների վերադարձին։

Նա նշել է, որ Ադրբեջանի՝ օկուպացիայից ազատագրված տարածքներում հայտնաբերվել է 32 զանգվածային գերեզման։ Շարունակվում են մարդկային մնացորդների արտաշիրիմման և զոհվածների ինքնության հաստատման աշխատանքները։

Հաջիևը նաև հայտարարել է, որ Ադրբեջանն ակնկալում է Հայաստանից ավելի քան 200 զանգվածային գերեզմանների տեղակայման վայրերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում։

Անդրադառնալով ականային վտանգին՝ նա կարևորել է 2020-2023 թվականներին նախկին շփման գծում տեղադրված ականների քարտեզների փոխանցումը։ Նրա պնդմամբ՝ ավելի քան 440 կիլոմետր երկարությամբ և ավելի քան 2 կիլոմետր խորությամբ տարածքներում տեղադրված ականները շարունակում են խաղաղ բնակիչների շրջանում մահերի և վիրավորումների պատճառ դառնալ, ինչպես նաև խոչընդոտել նախկին ներքին տեղահանվածների վերադարձը։

«Սա առաջին հերթին մարդասիրական հարց է։ Տեղեկատվության փոխանակումը կարևոր քայլ կլինի վստահության կառուցման, անցումային արդարադատության ապահովման և տարածաշրջանում կայուն խաղաղության խթանման գործում։ Ընտանիքները արժանի են իմանալու իրենց սիրելիների ճակատագիրը»,- նշել է Հիքմեթ Հաջիևը։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Մարգարա
Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. Միրզոյան
Պուտին
Դեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. Փաշինյան
Թրամփ
Թրամփը խոստացել է շուտով ավարտել Իրանի հետ հակամարտությունը
Միրզոյան
Անհայտ կորած անձանց հարցում առաջնային կարևորություն ունի Ադրբեջանի հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան
Գերեզման
Ակնկալում ենք, որ Հայաստանը կհրապարակի ավելի քան 200 զանգվածային գերեզմանների տեղակայման վայրերը․ Հաջիև
Թուրք
Թուրքիայում ընդդիմադիր 9 գործիչ դատապարտվել է ազատազրկման
Մայամի
Հայաստանը հրավիրվել է ԱՄՆ-ում սպասվող G20 գագաթնաժողովին
Ալեն
Ալեն Սիմոնյանը դեկտեմբերին կմեկնի Ադրբեջան
Պուտին
Պուտինն ու Թրամփը երկկողմ բանակցություններ են վարել Չինաստանում
Ջեյհուն
Բայրամովը և Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր
Զու
Իրանի ԶՈւ-ն հարվածել է տարածաշրջանի ամերիկյան ռազմաբազաների վրա տեղակայված զենքի համակարգերին
Դրոշ
Թշնամուն զենք չեն վաճառում. Մոսկվան և Պեկինը կարող է համատեղ ռազմատեխնիկա արտադրեն
Զելենսկի
Ուկրաինան հստակորեն արտահայտել է խաղաղության իր ցանկությունը և միշտ գործել է կառուցողական․ Զելենսկի
Համաս
Գազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատար
ԱՄՆ Իրան
ԱՄՆ-ում Իրանին մեղադրել են երկրի կարևորագույն ենթակառուցվածքների դեմ կիբեռհարձակումներ իրականացնելու մեջ
Ուրսուլա
Եվրահանձնաժողովը կոչ է արել Կիևին 45 միլիարդ եվրոյի վարկ տրամադրել
ԻՀՊԿ
Իրանի հետ պատերազմի պատճառով Թրամփը փակուղում է հայտնվել. ԻՀՊԿ
Բանակ
Բանակում կրկին զիծառայող է մահացել
Ռուբեն
Նախիջևանից դեպի Հայաստան կառուցվում են բունկերներ,հերթական զիջման նախապատրաստումն է. Ռուբեն Դալլաքյան
Ջեյհուն
Բաքուն պնդում է` TRIPP-ի տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն իր հետ
Պն
«Հրապարակ». Իրենք միլիոններ են ստանում, սահման պահողին 180 հազար դրամ են տալիս
Սուրեն
«Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը մեծ ներուժ ունի, խելք է պետք՝ այն սեփական երկրի շահերին ծառայեցնելու համար». ցեղասպանագետ
Զորակոչ
Հայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները
Բաքու
Գերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Բաքվում մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին
Իրան
Իրանը հարվածներ է հասցրել Քուվեյթում և Բահրեյնում ամերիկյան ռազմակայաններին
Քոչարյան
Քոչարյանն ու Թևանյանն ավելի վատ պայմաններում են պահվում, քան հայ կնոջ ու երեխաների վրա հարձակված ադրբեջանցի զինվորականը․ «Մայր Հայաստան»
Վահե
Բոլորը գիտեն, որ Ադրբեջանի վերջին պահանջը մեր պատմության ավարտն է․ Վահե Հովհաննիսյան
Պուտին
Պուտինը ժամանել է Շենժեն, որտեղ կհանդիպի Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի հետ
Քուշներ
Ուիթքոֆն ու Քուշները Բեռլինում Ուկրաինայի և եվրոպացի պաշտոնյաների հետ կքննարկեն Կիևի անվտանգության երաշխիքները
Դրոշ
ԱՄՆ-ն նախատեսում է մինչև դեկտեմբեր որոշում կայացնել Եվրոպայում իր զորքերի ներկայության վերաբերյալ