Նախիջևանից դեպի Հայաստան կառուցվում են բունկերներ,հերթական զիջման նախապատրաստումն է. Ռուբեն Դալլաքյան
«Մարտական եղբայրություն» միաբանության և չգրանցված «Ազգային հեղափոխություն» կուսակցության անդամ Ռուբեն Դալլաքյանը խոսել է սահմանագծման և սահմանազատման մասին։
Նա նշել է, որ դա ամբողջովին հայ ժողովրդին հերթական զիջումները պարտադրելու գործընթաց էր, որի մասին հայտարարվել է դեռևս պատերազմից հետո։
Ըստ Ռուբեն Դալլաքյանի` միայն բանավոր պայմանավորվածության արդյունքում Ադրբեջանին են զիջվել Հայաստանի կարևոր հատվածներ, ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներ, ընդ որում, այդ ամենը կատարվել է ուժի սպառնալիքի գործադրմամբ հենց Հայաստանի վարչապետի կողմից։
Նա ահազանգում է, որ հերթական զիջման նախապատրաստումն է արվում, ինչի մասին է վկայում այն, որ Նախիջևանից դեպի Հայաստան կառուցվում են բունկերներ։
Տեսանյութը` այստեղ։
Ավելացնել նոր մեկնաբանություն