Submitted by H.Aslanyan on
Սուրեն

«Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը մեծ ներուժ ունի, խելք է պետք՝ այն սեփական երկրի շահերին ծառայեցնելու համար». ցեղասպանագետ

«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը ոչ թե առաջնահերթություն չէ, այլ ընդհանրապես մեր օրակարգում չկա։ Պետք է ի վերջո առերեսվենք այն փաստի հետ, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում երևույթն ընդամենը ուրիշների ձեռքին վճարամիջոց է՝ ուրիշների հետ հարաբերություններում»,- Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը համարում է անտեղյակության, թեմայի խորությունը չպատկերացնելու, միջազգային ճանաչման կշիռը համաշխարհային դիվանագիտության և միջազգային հարաբերությունների համատեքստում չգնահատելու վկայություն։ 

«Մենք տեսնում ենք, որ հիմա շատ պետություններ, որտեղ նույնիսկ ցեղասպանություններ տեղի չեն ունեցել, փորձում են այդ թեմայի մեջ մտնել, արհեստականորեն ստեղծել պատմական նման նարատիվներ և դրանք օգտագործել սեփական անվտանգությունը բարձրացնելու համար։ Օրինակ՝ Բելառուսը, որտեղ նախկինում երբեք ցեղասպանության թեման օրակարգային չի եղել, մեկ տարի առաջ ընդունեց Բելառուսի ժողովրդի ցեղասպանության մասին օրենքը, հիմա էլ ակտիվորեն այն կիրառում է միջազգային ասպարեզում։ Թեման մեծ ներուժ ունի, ուղղակի պետք է խելք ունենալ՝ այն սեփական երկրի շահերին ծառայեցնելու համար։ Իհարկե, այդ թեման կարող է դառնալ ուրիշների գործիք միայն այն դեպքում, երբ դու ինքդ այն չես կիրառում և դրա տերը չես։ Այդ գործիքը միշտ էլ տերեր կգտնի։ Նիկոլ Փաշինյանի այսօրվա արածը նման մի բան է․ Հայաստանը հրաժարվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը պահել իր ձեռքում՝ որպես սեփական անվտանգությունը թեկուզ փոքր-ինչ բարձրացնելու միջոց։ Բնականաբար, այդ զենքը վերցնելու են և կիրառելու են ուրիշները»,- Aravot.am-ին ասաց Մանուկյանը։

Ըստ նրա՝ եթե այս իշխանություններին թվում է, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու դեպքում այդ թեման դադարելու է շահարկվել միջազգային ասպարեզում, ապա տեղի է ունենալու ճիշտ հակառակը. «Քանի որ մենք այլևս մեր ձեռքից բաց ենք թողնում այդ գործիքը, այն ավելի շատ են սկսելու օգտագործել և շահարկել մեր դեմ։ Եթե նախկինում դա անում էին մեր նկատմամբ որոշակի հարգանքով, ապա այսօր անելու են իրենց շահերը սպասարկելու համար»։ 

 Մանուկյանի խոսքով՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը տարիներ շարունակ օգտագործել ենք որպես Թուրքիային զսպելու որոշակի միջոց։ «Թուրքիան ամեն անգամ բախվելով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին՝ նախընտրում էր մի փոքր ավելի զգույշ լինել ՀՀ-ի հետ հարաբերություններում, որոշակիորեն կաշկանդված էր ՀՀ-ի դեմ ագրեսիվ գործողություններ իրականացնելու հարցում։ Որովհետև կար միջազգային ճնշումը, և Թուրքիայի ցանկացած հակահայկական դրսևորում մենք միշտ կարողանում էինք ներկայացնել այս համատեքստում՝ ցույց տալով, որ դա Հայոց ցեղասպանության չճանաչման հետևանքն է, Թուրքիայի քաղաքականության շարունակականությունը։ Այսինքն՝ մենք ցեղասպանության ճանաչման հարցը որոշակի չափով որպես վահան էինք օգտագործում»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։ 

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Ռուբեն
Նախիջևանից դեպի Հայաստան կառուցվում են բունկերներ,հերթական զիջման նախապատրաստումն է. Ռուբեն Դալլաքյան
Ջեյհուն
Բաքուն պնդում է` TRIPP-ի տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն իր հետ
Պն
«Հրապարակ». Իրենք միլիոններ են ստանում, սահման պահողին 180 հազար դրամ են տալիս
Սուրեն
«Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը մեծ ներուժ ունի, խելք է պետք՝ այն սեփական երկրի շահերին ծառայեցնելու համար». ցեղասպանագետ
Զորակոչ
Հայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները
Բաքու
Գերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Բաքվում մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին
Իրան
Իրանը հարվածներ է հասցրել Քուվեյթում և Բահրեյնում ամերիկյան ռազմակայաններին
Քոչարյան
Քոչարյանն ու Թևանյանն ավելի վատ պայմաններում են պահվում, քան հայ կնոջ ու երեխաների վրա հարձակված ադրբեջանցի զինվորականը․ «Մայր Հայաստան»
Վահե
Բոլորը գիտեն, որ Ադրբեջանի վերջին պահանջը մեր պատմության ավարտն է․ Վահե Հովհաննիսյան
Պուտին
Պուտինը ժամանել է Շենժեն, որտեղ կհանդիպի Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի հետ
Քուշներ
Ուիթքոֆն ու Քուշները Բեռլինում Ուկրաինայի և եվրոպացի պաշտոնյաների հետ կքննարկեն Կիևի անվտանգության երաշխիքները
Դրոշ
ԱՄՆ-ն նախատեսում է մինչև դեկտեմբեր որոշում կայացնել Եվրոպայում իր զորքերի ներկայության վերաբերյալ
Դրթշ
Ֆրանսիան հաստատել է իր զորքերի ներկայությունը Ուկրաինայում
Պուտին
Թրամփը Պուտինի հետ երկկողմ հանդիպում անցկացնելու ցանկություն է հայտնել
Բիբի
Իսրայելի ընդդիմությունը մտահոգված է, որ Նեթանյահուն կարող է վերսկսել պատերազմը Իրանի դեմ՝ իշխանությունը պահպանելու համար
Գդհ
Բեռլինում տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ
Զելենսկի
Զելենսկին գործընկերներից պահանջել է ևս 40 F-16 կործանիչ և 8 մլրդ եվրո
Հայ դատ
Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատի կենտրոնական խորհուրդ
Նավ
ԱՄՆ ռազմածովային ուժերն ավելի քան 20 ռազմանավ են կենտրոնացրել Մերձավոր Արևելքի շրջանում
Ֆիֆա-ն
Թուրքիան առանցքային դեր ունի Հարավային Կովկասը Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի հետ կապելու գործում
ԱԹՍ
Ռուսաստանը ենթարկվել է 1441 ԱԹՍ-ի զանգվածային հարձակման, 800-ը՝ Մոսկվայի ուղղությամբ
Դրոշ
Շվեյցարիան պատրաստ է ընդունելու Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը
Մուսաև
Ադրբեջանցի Մուսաևը 6 անգամ կրակել է Անիի ուղղությամբ, նրա գործը փոխանցվել է դատավոր Հրաչ Դաջունցին
Ղրիմ
Ուկրաինայի զինված ուժերը կրկին թիրախավորել են Ղրիմի կամուրջը
Քուշներ
Ուկրաինական կարգավորման հարցում առաջընթաց կա, նոր հանդիպում է նախապատրաստվում. Քուշներ
Միջազգային
38 երկրի միջուկային անվտանգության կարգավորիչները զգուշացրել են Ուկրաինայում միջուկային վթարի աճող վտանգի մասին
Միջուկային
ԱՄՆ-ն մշակում է նոր միջուկային ավիառումբ՝ B94
Հանդիպում
Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի երիտասարդները հանդիպել են Բաթումում
Բաքու
Բաքվում ձերբակալվել է Դավիթ Իշխանյանի փաստաբանը
Ուշակով
Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը դեռ հայտնի չէ. Ուշակով