Submitted by H.Aslanyan on
Սեպտեմբեր

Սեպտեմբերին հետաձգված հայ և ադրբեջանցի փորձագետների հանդիպումը նախատեսվում է անցկացնել մինչև տարեվերջ

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հերթական հանդիպումը նախատեսվում է անցկացնել Հայաստանում՝ մինչև այս տարվա ավարտը։ Գրում է «Ազատությունը»։

Այս մասին ադրբեջանական Trend գործակալությանը հայտնել է նախաձեռնության ադրբեջանական կողմի համակարգող Ֆարհադ Մամեդովը՝ չհստակեցնելով հանդիպման օրն ու օրակարգը։

Սեպտեմբերին Երևանում նախատեսված հանդիպումը հետաձգվել էր հենց ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ՝ Գանձասարի և Դադիվանքի շուրջ ծագած լարվածության ֆոնին։

Այդ օրերին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, օտարերկրյա դիվանագետներին ուղեկցելով Լեռնային Ղարաբաղ, Գանձասարն ու Դադիվանքը ներկայացրել էր որպես աղվանական եկեղեցիներ։ Նրա հայտարարությունները քննադատել էին նաև «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայկական կողմի անդամները՝ զգուշացնելով, որ նման քայլերը խորացնում են փոխադարձ անվստահությունը և վնասում խաղաղության գործընթացին։

Դրանից հետո ադրբեջանական կողմը որոշել էր հետաձգել Երևան այցը։ Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը «Ազատությանը» փոխանցել էր, որ ադրբեջանցի գործընկերները նպատակահարմար չեն համարում հանդիպումը՝ «մինչև լարվածությունը թուլանա»։

Հայ և ադրբեջանցի փորձագետների փոխադարձ այցերը սկսվել են անցյալ տարի՝ Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո։ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները քննարկում են խաղաղության գործընթացը, տարածաշրջանային անվտանգությունը և հանրային երկխոսության հարցերը։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Նիկոլ
Թեհրանը TRIPP նախագիծը սպառնալիք է համարում Հարավային Կովկասում իր դիրքերին․ Iran International
Շաքի
Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան
Ստամբուլ
Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով իրականացվել է 1-ին կանոնավոր բեռնափոխադրող չվերթը
Ուկրաինա
Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի Ազով քաղաքի նավթաբազային և գազի կայանին
Մոսադ
«Մոսադի» ղեկավարը վերադարձել է Իսրայել․ ում հետ և ինչ թեմաներ են քննարկվել ԱՄՆ-ում
ԵՀ
Եվրահանձնաժողովն Ուկրաինային կառաջարկի 45 մլրդ եվրո վարկ. FT
Ուրսուլա
Եվրոպան ակտիվորեն կներգրավվի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության բանակցություններին. Ֆոն դեր Լայեն
Սեպտեմբեր
Սեպտեմբերին հետաձգված հայ և ադրբեջանցի փորձագետների հանդիպումը նախատեսվում է անցկացնել մինչև տարեվերջ
Դեսպան
Ադրբեջանցիներով նավին ԱԹՍ-ի հարվածի մասին հաղորդումից հետո Ռումինիան Ռուսաստանին մեղադրել է 3 նավի վրա հարձակման մեջ
Հութի
Հութիները վերահսկողություն են հաստատել Բաբ էլ Մանդեբի նեղուցի շրջանում
ՌԴ ԱԳ
Ուկրաինայի ներկայությունը կարող է փչացնել ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովը․ դեսպան
Էդո
Երբ միջազգային հանրությունն աչք է փակում ԼՂ-ում էթնիկ զտումների վրա, նա փաստացի դատավճիռ է ստորագրում ՄԱԿ-ի ողջ համակարգի վրա. Շարմազանով
Պեսկով
Ռուսաստանն ուժով կհասնի Ուկրաինայում իր նպատակներին, եթե համաձայնության չգա Եվրոպայի հետ. Պեսկով
Կործանիչ
ԱՄՆ-ն առաջին անգամ Ճապոնիայում գտնվող իր ռազմակայանում տեղակայել է F-15EX կործանիչներ
Հութի
Հութիները հայտարարել են գերեվարված 600 եմենցի զինծառայողների ազատ արձակման մասին
Իրան
Իրանի զինանոցը ներառում է 1500-ից 2500 բալիստիկ հրթիռ
Ռդ
Ռուսաստանը կարձագանքի, եթե ԱՄՆ-ն վերսկսի միջուկային փորձարկումները. Միխայիլ Ուլյանով
Ալիև
Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների
Ռոբոտ
Ուկրաինական ռոբոտները խոցում են անօդաչու թռչող սարքեր
Կենտկոմ
CENTCOM-ը հերքել է լուրերը, թե Իսրայելին խնդրել է նախապատրաստվել Իրանի դեմ պատերազմի վերսկսման
Հարձակում
Ռուսաստանը հայտնել է ուկրաինական մոտ 1200 ԱԹՍ-ներով զանգվածային հարձակման ենթարկվելու մասին
Քուրդ
Ադրբեջանում ձերբակալվել է Թուրքիայի կողմից հետախուզվող հանցավոր խմբի ղեկավարներից մեկը
Հարված
Կիևում ռուսական հարվածի հետևանքով հիվանդանոց է վնասվել
Երկաթուղի
Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները
Մերց
Հինգ երկիր կարող է ներկայացնել Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում. Մերց
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան վաղ նախազգուշացման ռադարին
Թրամփ
Թրամփը հայտարարել է՝ ինչու ԱՄՆ-ը զերծ կմնա Իրանի դեմ ավելի կոշտ գործողություններից
Ուղղաթիռ
Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով չորս զինծառայող է զոհվել
Ուշակով
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են շարունակել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները. Ուշակով
Իրան
ԱՄՆ-ն հարվածել է Իրանի Սիրիկ քաղաքին. IRNA