Submitted by H.Aslanyan on
Էրդողան

Էրդողանը Անթալիայի գագաթնաժողովում Իսրայելին մեղադրել է «ցեղասպանության» և «էկոցիդի» մեջ․ Թել Ավիվն արձագանքել է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գազայի հատվածում պատերազմն անվանել է «էկոցիդ» և հայտարարել, որ միջազգային հանրությունը պետք է ճանաչի շրջակա միջավայրի համար դրա կործանարար հետևանքները։ Դրա մասին նա ասել է նոյեմբերի 11-ին Անթալիայում անցկացվող ՄԱԿ-ի կլիմայական COP31 գագաթնաժողովում, հաղորդում է Associated Press-ը։

«Այն, ինչ տեղի է ունեցել Գազայում, ոչ միայն ցեղասպանություն է, այլև էկոցիդ»,- հայտարարել է Էրդողանը՝ դիմելով համաշխարհային առաջնորդներին և կլիմայական կազմակերպությունների ներկայացուցիչներին։

Ըստ նրա՝ Գազայում հատվել են դարավոր ձիթենիներ, աղտոտվել են հողն ու ջուրը, իսկ քաղաքները վերածվել են «փլատակների հսկայական կույտերի»։ Էրդողանը նշել է նաև, որ ենթակառուցվածքների ավերումը՝ տեղատարափ անձրևների և ջրհեղեղների հետ մեկտեղ, հանգեցրել է տասնյակ հազարավոր վրանների և ժամանակավոր ապաստարանների ջրածածկմանը։

Իսրայելը, որը COP31-ին մասնակցելու հրավեր չէր ստացել, կտրուկ արձագանքել է Թուրքիայի նախագահի հայտարարություններին։

«Բռնապետ Էրդողանը հերթական անգամ օգտագործում է միջազգային հարթակը՝ ստի վրա հիմնված իր հակաիսրայելական արշավն առաջ մղելու համար»,- հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը X սոցիալական ցանցում հրապարակման մեջ։

Գերատեսչությունը Գազայի հատվածում ավերածությունների պատասխանատվությունը դրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման վրա՝ հայտարարելով, որ շարժումը պատերազմը սկսել է հոկտեմբերի 7-ի հարձակմամբ և իր ռազմական ենթակառուցվածքները տեղակայել քաղաքացիական թաղամասերում։

Իսրայելի ԱԳՆ-ում ընդգծել են նաև, որ նրանք, ովքեր իսկապես մտահոգված են Գազայի ապագայով, պետք է ՀԱՄԱՍ-ից պահանջեն զինաթափվել, որպեսզի հնարավոր դառնա տարածքի վերականգնումը։

Իսրայելը կտրականապես մերժում է ցեղասպանության մեղադրանքները։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Տաթևիկ
Ինչո՞ւ է Ադրբեջանն իրեն թույլ տալիս միջամտել Իրան-Հայաստան հարաբերություններին․ ադրբեջանագետ
Թուրք
Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. թուրք նախարար
Ոսկանյան
Բաքվի բարբարոսական վարչախումբը խիստ անհանգստացած է Հայաստանի և Իրանի համագործակցությամբ. Ոսկանյան
Համաս
ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Գազայի հիվանդանոցին հարվածելու մասին՝ թիրախում ունենալով ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան անդամի
ԱԺ
ԱԺ-ն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է «TRIPP»-ի հիմնադրման վերաբերյալ օրինագիծը
Լևոն
Լևոն Քոչարյանը ՄԱԿ-ում խոսել է արցախցիների խնդիրների մասին 
Էրդողան
Էրդողանը Անթալիայի գագաթնաժողովում Իսրայելին մեղադրել է «ցեղասպանության» և «էկոցիդի» մեջ․ Թել Ավիվն արձագանքել է
Սանկցիա
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը
Թրամփ
Ամբողջ աշխարհն ավելի անվտանգ կդառնա. Թրամփը խոսել է Իրանի հետ պատերազմի մոտալուտ ավարտի մասին
Եկեղեցի
Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցին
Իրան
Իրանը նշել է ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գլխավոր խոչընդոտը
Զույգ
Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
Ջի
G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը
Ղալիբաֆ
Իրանը պատրաստ է միջնորդ դառնալ Էր Ռիադի և հութիների միջև. Ղալիբաֆ
Էրդողան
Անկարան ուշադիր հետևում և աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Էրդողանը՝ Փաշինյանին
ՀԱՊԿ
Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից
Անի
Անի Ավետիսյանին 3-րդ անգամ են վիրահատել․ քույրը մանրամասներ է պատմել
Ալիև
Ալիևը մեկնել է Անթալիա
Բինի
Թրամփը և Նեթանյահուն քննարկել են Իրանի դեմ հարվածների հնարավոր վերսկսման հարցը
Զոհ
Զանգվածային հարձակում ՌԴ տարածաշրջանների վրա. կան զոհեր և վիրավորներ
Զելենսկի
Ուկրաինան և Ռուսաստանը քննարկում են ռազմագերիների փոխանակում՝ «1000-ը 1000-ի դիմաց»
Կատար
Կատարին հաջողվել է «առնվազն երկու շաբաթով» հետաձգել ԱՄՆ-ի հարվածներն Իրանին
Փիթ
Ներկայացուցիչների պալատը մերժել է Հեգսեթի իմպիչմենթի նախաձեռնությունը
Արցախ
Թուրքական ընկերությունները 5 մլրդ դոլարի նախագծեր են իրականացնում Ղարաբաղում
Ռուբիո
Ուկրաինան կստանա անվտանգության միայն այն երաշխիքները, որոնց հետ համաձայն կլինի Ռուսաստանը. Ռուբիո
Ֆեյք
Ադրբեջանցիները մասսագետների թագուհի Թոմիրիսին ներկայացնում են որպես Ադրբեջանի առաջին կին կառավարիչ, սակայն իրականությունն այլ է
Պուտին
Պուտինը շնորհակալություն է հայտնել Լուկաշենկոյին գերիների փոխանակման հարցում աջակցության համար
Իրան
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չի վարում
Նեթանյահու
Առաջիկայում Իսրայելը կբախվի միջազգային ճնշման՝ միջուկային զենք ունեցող Իրանի հետ հաշտվելու նպատակով
Մերց
ԵՄ չորս երկիր դեմ է արտահայտվել Ուկրաինային ֆինանսական նոր օգնության Մերցի ծրագրին