Կարծում եմ՝ «Զանգեզուրի միջանցքը» կբացվի իմ պաշտոնավարման ընթացքում․ Թուրքիայի գլխավոր հյուպատոս
«Մենք հավաքվել ենք Նախիջևանում, որպեսզի հարգենք Թուրքիայի Հանրապետության հիմնադիր, մեծ առաջնորդ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հիշատակը՝ նրա մահվան 88-րդ տարելիցի կապակցությամբ: Աթաթուրքը մեծ առաջնորդ էր, ականավոր պետական գործիչ, մեծ զորահրամանատար, բարեփոխիչ, հանրապետական, ժողովրդավարության կողմնակից և խաղաղասեր մարդ: Նա ձգտում էր ապահովել, որ թուրքական հասարակությունը, մնալով հավատարիմ իր ազգային արժեքներին, դառնա նաև գիտության և արվեստի համար բաց հասարակություն: Ես երախտագիտությամբ և հարգանքով եմ հիշում նրան, նրա ընկերներին և մեր բոլոր նահատակներին: Ես իմ գնահատանքն ու երախտագիտությունն եմ հայտնում մեր վետերաններին»: Ըստ APA-ի՝ այս մասին լրագրողներին ասել է Նախիջևանում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Ալի Սևիմը:
Նախիջևանում իր աշխատանքը վերջերս սկսած դիվանագետը, կիսվելով իր առաջին տպավորություններով, նշեց, որ այստեղ իրեն բառացիորեն տանը է զգում։ Նա ընդգծեց, որ քաղաքի գեղեցկությունը, ավանդական ճարտարապետությունը, այգիները, կարգուկանոնը և ընդհանուր կարգապահությունը դրական տպավորություն են թողել իր վրա։
Հույս հայտնելով, որ այստեղ իր պաշտոնավարումը հաջող և հաճելի կլինի, գլխավոր հյուպատոսը նաև նշեց, որ համոզված է, որ «Զանգեզուրի միջանցքը» կբացվի իր պաշտոնավարման ընթացքում։
Ավելացնել նոր մեկնաբանություն