Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ․ ցուցակում ներառվել է 62 անձ
Կանադան լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ։ Այս մասին Փարիզում G7-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակում հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Անիտա Անանդը։
Պատժամիջոցների նոր ցանկում ներառվել է ռուսական 38 իրավաբանական և 24 ֆիզիկական անձ։
Կանադայի իշխանությունների նպատակն է հետագայում սահմանափակել Ռուսաստանի ռազմական ներուժը և մեծացնել երկրի տնտեսական ծախսերը։
Մասնավորապես, սահմանափակումները կվերաբերեն ֆինանսական միջնորդներին, այդ թվում՝ կրիպտոարժույթների բորսաներին, որոնք, կանադական կողմի գնահատմամբ, նպաստում են Ռուսաստանի ռազմական տնտեսության պահպանմանը։
«Մենք անսասան ենք Ուկրաինային աջակցելու մեր դիրքորոշման մեջ և շարունակելու ենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել»,– ընդգծել է Անանդը։
Ավելացնել նոր մեկնաբանություն