Submitted by H.Aslanyan on
Ուկր

Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Մոսկվային վառելիք մատակարարող նավթավերամշակման գործարանի և Ռյազանում Wildberries-ի պահեստի վրա

Նոյեմբերի 5-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Ռյազանի մարզի վրա։ 

«Բեկորների անկման հետևանքով վնասներ կան։ Ռյազանի արդյունաբերական օբյեկտների տարածքում հրդեհներ են բռնկվել։ Վնասվել են էլեկտրահաղորդման գծերը, քաղաքի մի հատվածում էլեկտրամատակարարման խափանումներ են նկատվում»,- հայտնել է մարզի նահանգապետ Պավել Մալկովը։ Նրա տվյալներով՝ մեկ մարդ վիրավորվել է։ Ուկրաինական Exilenova+ և Supernova+ մոնիթորինգային ալիքները պարզել են, որ հարձակման թիրախներից մեկը եղել է Ռյազանի նավթավերամշակման գործարանը։ Ականատեսների լուսանկարների և տեսանյութերի համաձայն՝ հարվածներից հետո դրա տարածքում ուժեղ հրդեհ է բռնկվել։

Ռյազանի նավթավերամշակման գործարանը պատկանում է «Ռոսնեֆտին» և մտնում է Ռուսաստանի՝ ոլորտի երեք խոշորագույն ձեռնարկությունների շարքը։

 Այն կարող է տարեկան վերամշակել ավելի քան 17 մլն տոննա նավթ։ Գործարանն արտադրում է ավտոմոբիլային բենզին, դիզելային վառելիք, ավիակերոսին, մազութ և բիտում։ Ձեռնարկությունը վառելիք է մատակարարում Մոսկվային և երկրի կենտրոնական շրջաններին։

 Մինչ այդ գործարանը բազմիցս ենթարկվել է ուկրաինական հարձակումների։ Հոկտեմբերի 15-ին անօդաչուների հարձակումից հետո առաջնային վերամշակման կայանքներից մեկում հումքի վերամշակումը կասեցվել է։

 Բացի նավթավերամշակման գործարանից, նոյեմբերի 5-ի գիշերը անօդաչուները հարվածել են Ռյազանում գտնվող Wildberries-ի լոգիստիկ կենտրոնին, գրում է Astra-ն։ Դա խոշոր բաշխիչ կենտրոն է՝ մոտ 173 հազար քառակուսի մետր մակերեսով։ Տեղի բնակիչները հայտնել են հարվածից հետո օբյեկտում բռնկված հրդեհի մասին։ Ավելի վաղ՝ օգոստոսի 29-ին, պահեստն արդեն ենթարկվել էր հարձակման և ժամանակավորապես դադարեցրել աշխատանքը։

Անցած գիշեր ուկրաինական անօդաչուները հարձակվել են նաև Ռոստովի մարզի վրա։ Մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը հայտարարել է չորս շրջաններում շուրջ 50 անօդաչուի ոչնչացման մասին։ «Տուժածների և գետնի վրա ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։ Տվյալները կճշտվեն»,- նշել է Սլյուսարը։ Բացի այդ, անօդաչուների հարվածի տակ է հայտնվել Վորոնեժը։ Վորոնեժի մարզի ղեկավար Ալեքսանդր Գուսևը հայտնել է 48 թռչող սարքի հայտնաբերման և ոչնչացման մասին։ «Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Անօդաչու թռչող սարքերի բեկորների անկման հետևանքով արվարձանում վնասվել են առանձնատան ցանկապատերը և մի կիսակցորդ»,- գրել է Գուսևը տելեգրամյան ալիքում։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Միրզոյան
Մեր հանձնառությունն է՝ րոպե առաջ հնարավոր դարձնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը. Արարատ Միրզոյան
Հութի
Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամում 15 զոհ է գրանցվել
Էրդողան
Էրդողանը մտադիր է նոյեմբերի 8-ին այցելել Ադրբեջան
Հորմուզ
Պարտիզանական մարտավարություն և ստորջրյա ԱԹՍ-ներ. Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
Ուկր
Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Մոսկվային վառելիք մատակարարող նավթավերամշակման գործարանի և Ռյազանում Wildberries-ի պահեստի վրա
Միրզոյան
Հայաստանը պատրաստ է ադրբեջանական բեռների տարանցմանը․ Միրզոյան 
Իրան
Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասին
Բերդ
Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը կդադարեցվի
Հայ դատ
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը վայելող թեկնածուները համոզիչ հաղթանակներ են տարել
Տիգրան
Մերժելի է թե՛ ադրբեջանական օրակարգը, թե՛ դա ՀՀ-ում օրակարգային դարձնող կառավարող ռեժիմը․ Աբրահամյան
Փաստ
Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»
Պուտին
Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չէ և ձգտում է համագործակցության․ Պուտին
Թրամփ
Թրամփը խոստովանել է, որ հանրապետականները պարտվել են Իրանի դեմ պատերազմի պատճառով
Մարիա
Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի. Զախարովա
Հութի
Հութիները հայտարարել են Էր Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին
Սենատ
ԱՄՆ Սենատում դեմոկրատների առաջնորդը խոստացել է վերջ դնել Իրանի հետ հակամարտությանը
Ընդդիմություն
Ընդդիմադիր ուժերը հայտարարել են համազգային համախմբման ձևավորման մասին
Թրամփ
ԱՄՆ-ն չի պլանավորում առաջիկայում հարվածներ հասցնել Իրանին. Թրամփ
ԳՇ
Բանակում ինքնասպանությունների դեպքերն ուսումնասիրում է մասնագիտական հանձնաժողով․ ԳՇ պետ
ԱԺ
Թուրքիան հերքել է Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնելու մասին լուրերը
ԱՄՆ
ԱՄՆ Միջանկյալ ընտրությունները մոտեցան իրենց ավարտին. դեմոկրատները մեծամասնություն ստացան
Իրան
Ամերիկացիները «ոչ» ասացին պատերազմին, և մենք աջակցում ենք այդ ուղերձին. Ղալիբաֆ
ՄԻԵԴ
ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի գանգատն ընդդեմ Հայաստանի․ այն վերաբերում է քառօրյա պատերազմին
Դրոշ
ԱՄՆ-ն շարունակում է Կիևին զինամթերք մատակարարել եվրոպական երկրների միջոցով
Ադրբեջանցի
Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել. ՔԿ նախագահ
Նիկոլ
Հայաստանը կարող է պաշտոնապես դիմել ԵՄ-ին անդամակցելու համար 2027 կամ 2028 թվականներին․ Փաշինյանը՝ Euronews-ին
Թրամփ
Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին
Մակ
ՄԱԿ-ն ընդունել է Բելառուսի՝ նոր տեսակի զանգվածային ոչնչացման զենքն արգելելու բանաձևը
Իրան
Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
Մասուդ
Եթե ժողովուրդը մեզ հետ է, թշնամին անզոր կլինի. Փեզեշքիան