Submitted by H.Aslanyan on
Թրամփ

ԱՄՆ-ն չի պլանավորում առաջիկայում հարվածներ հասցնել Իրանին. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռ չի պլանավորում նոր հարվածներ հասցնել Իրանին, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է դրան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Financial Times-ը՝ ամփոփելով նախագահի հետ հարցազրույցի արդյունքները։

Ըստ հրապարակման՝ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն առաջիկայում Իրանին հարվածներ հասցնելու պլաններ չունի, և հերքել է այն լուրերը, թե ինքը միջանկյալ ընտրություններից հետո պատրաստվում է Իսլամական Հանրապետության հետ հակամարտության էսկալացման։

Թրամփը նաև նշել է, որ ԱՄՆ-ն Իրանից ստանում է այն, ինչ ցանկանում է։

«Կարծես թե, մենք ստանում ենք այն ամենը, ինչ ցանկանում ենք»,- նշել է նա։

Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինի գրոհել Իրանի վրա։«Մենք պատրաստ ենք, եթե դրա անհրաժեշտությունը լինի, սակայն հնարավոր է՝ դրա համար պատճառ չլինի»,- ասել է Թրամփը։

Նրա խոսքով՝ Իրանի հետ անուղղակի բանակցությունները հարստացված ուրանի պաշարների ճակատագրի շուրջ շարունակվում են։

«Չնայած այն հանգամանքին, որ այն (հարստացված ուրանը) գտնվում է հարյուրավոր տոննա քարի տակ, ես կասեի, որ ուրախ չեմ, որ այն այնտեղ է։ Այնպես որ, դա այն հարցերից մեկն է, որի շուրջ մենք նրանց հետ խոսում ենք»,- հայտնել է Թրամփը։

Նա հավելել է. «Մենք բանակցություններ ենք վարում և տեսնենք, թե ինչ կստացվի»։

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Թրամփ
ԱՄՆ-ն չի պլանավորում առաջիկայում հարվածներ հասցնել Իրանին. Թրամփ
ԳՇ
Բանակում ինքնասպանությունների դեպքերն ուսումնասիրում է մասնագիտական հանձնաժողով․ ԳՇ պետ
ԱԺ
Թուրքիան հերքել է Հեյդար Ալիևի կիսանդրին հեռացնելու մասին լուրերը
ԱՄՆ
ԱՄՆ Միջանկյալ ընտրությունները մոտեցան իրենց ավարտին. դեմոկրատները մեծամասնություն ստացան
Իրան
Ամերիկացիները «ոչ» ասացին պատերազմին, և մենք աջակցում ենք այդ ուղերձին. Ղալիբաֆ
ՄԻԵԴ
ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի գանգատն ընդդեմ Հայաստանի․ այն վերաբերում է քառօրյա պատերազմին
Դրոշ
ԱՄՆ-ն շարունակում է Կիևին զինամթերք մատակարարել եվրոպական երկրների միջոցով
Ադրբեջանցի
Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել. ՔԿ նախագահ
Նիկոլ
Հայաստանը կարող է պաշտոնապես դիմել ԵՄ-ին անդամակցելու համար 2027 կամ 2028 թվականներին․ Փաշինյանը՝ Euronews-ին
Թրամփ
Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին
Մակ
ՄԱԿ-ն ընդունել է Բելառուսի՝ նոր տեսակի զանգվածային ոչնչացման զենքն արգելելու բանաձևը
Իրան
Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
Մասուդ
Եթե ժողովուրդը մեզ հետ է, թշնամին անզոր կլինի. Փեզեշքիան
Ադրբեջան
Ադրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողների
Թրամփ
Թրամփը հայտարարել է Մերձավոր Արևելքում իրավիճակի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մասին
Սաբինա
Սաբինա Ալիևան վերընտրվել է Ադրբեջանի օմբուդսմենի պաշտոնում
Ֆիլմ
Թուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստել
ԱՄՆ
Այսօր ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններ են, արդյո՞ք ընտրությունները կազդեն Իրանին hարվածելու որոշման վրա․ միջազգայնագետ
Մակունց
Հայաստանն ու Ադրբեջանը միջազգային ատյաններից հայցերը հետ կվերցնեն, երբ վերջնական ստորագրվի խաղաղության պայմանագիրը. Մակունց
Տիգրան
Չի բացառվում, որ իշխանության ինքնախոստովանությունը կապված է Բաքվի նոր պահանջներից․ Աբրահամյան
Գազա
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, 38-ը՝ վիրավորվել
Հարված
Ռուսաստանը Զապորոժիեում հարվածել է դպրոցի, որտեղ օգնություն էին բաժանում. կա 26 զոհ, բազմաթիվ վիրավորներ
Դրոշ
Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցություններ են նախատեսվում․ մանրամասներ
Իրան
Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի սահմանին
Հրթիռ
ԱՄՆ–ն հարված է հասցրել իրանական Ղեշմ կղզուն. ԶԼՄ
Թրամփ
Թրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը
Լևոն
Բրիտանական պարբերականը քննադատել է Եկեղեցու նկատմամբ ճնշումների շուրջ Արևմուտքի լռությունը. Լևոն Զուրաբյան
Մզկիթ
Ադրբեջանում մզկիթներն աղբանոցների են վերածվում
Զելենսկի
Ռուսաստանը պատրաստվում է զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Նիկոլ
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել. վարչապետի խոսնակ