Submitted by H.Aslanyan on
Հերոս

6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44-օրյա պատերազմը

Այսօր լրանում է 2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ստորագրման վեցերորդ տարին, որով ավարտվեց 44–օրյա պատերազմը։

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի ստորագրած փաստաթղթով սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը կանգ առավ զորքերի զբաղեցրած դիրքերում։ Հայկական կողմն Ադրբեջանին հանձնեց Արցախին հարակից յոթ շրջանները, իսկ Արցախում տեղակայվեցին ռուս խաղաղապահներ։

Ինը կետից բաղկացած հայտարարության մի շարք դրույթներ, սակայն, այդպես էլ կյանքի չկոչվեցին։ Մասնավորապես, չիրականացան տարածաշրջանային բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և ռազմագերիների ու այլ պահվող անձանց փոխանակման վերաբերյալ պայմանավորվածությունները։

Վերջին պաշտոնական տվյալներով՝ պատերազմում հայկական կողմից զոհվել է 3833 անձ, որոնցից 3755-ը՝ զինծառայողներ, 78-ը քաղաքացիական անձինք: Վեց տարի անց անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, որոնցից 172-ը՝ զինծառայող, 19-ը՝ քաղաքացիական անձ։

Եռակողմ հայտարարությունից գրեթե երեք տարի անց՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում իրականացրեց Արցախի նկատմամբ՝ ամբողջությամբ իր վերահսկողության տակ վերցնելով տարածաշրջանը։ Ավելի քան 100 հազար հայեր հարկադրված լքեցին իրենց տները, իսկ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները գերեվարվեցին և տեղափոխվեցին Բաքու։

2024 թվականի հունիսին՝ նախատեսված ժամկետից շուրջ մեկուկես տարի շուտ, ռուս խաղաղապահներն ամբողջությամբ դուրս եկան արդեն հայաթափվածԱրցախից։ Արդեն 2025 թվականի օգոստոսի 8-ին Երևանն ու Բաքուն Վաշինգտոնում նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիրը, որը, սակայն, մինչ օրս չի ստորագրվել։ Ադրբեջանը շարունակում է որպես նախապայման առաջ քաշել Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը՝ պնդելով, թե դրանում տարածքային պահանջներ կան։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Քեշմ
ԱՄՆ-ն գիշերը կրկին հարվածներ է հասցրել Իրանի Քեշմ կղզուն․ թիրախավորվել են ՀՕՊ համակարգերը
Հերոս
6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44-օրյա պատերազմը
Ռուբիո
Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ Աբրահամյան
Ռուբիո
Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
Նկար
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հաստատել է Ռեշտ - Աստարա երկաթուղու կառուցման համաձայնագիրը
Ցեղասպանության
Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրած Վահագն Դադրյանի թվային արխիվը հասանելի կդառնա
Բրիտանի
Մեծ Բրիտանիան և Եվրոպան ռազմածովային դաշինք կստեղծեն՝ ռուսական սուզանավերին հակազդելու համար
Թրամփ
Իրանի վրա նոր հարվածները խիստ անհավանական են․ Թրամփ
Դեսպան
ՌԴ դեսպանը Հայաստանին կոչ է արել հստակեցնել ինտեգրացիոն ուղղությունը
Գերիներ
Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
Ժան
Ֆրանսիան Ուկրաինայի հարցով բանակցություններում կներկայացնի Եվրոպայի դիրքորոշումը
Իրան
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան
Ալիև
Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների. Ալիև
ԱՄՆ
ԱՄՆ ռազմածովային ուժերի «Թեոդոր Ռուզվելտ» ավիակիրը Մերձավոր Արևելք կժամանի նոյեմբերի կեսերին
ՍԴ
Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ
Նիկոլ
Մեր պետությունը մեր ինքնությունն է. Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Իրական Հայաստանի» հայեցակարգը
Ռյուտե
Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. Ռյուտե
Թրամփ
Բոլորն ուղղակի հիացած կլինեն․ Թրամփը խոստացել է Ուկրաինայի վերաբերյալ «մեծ, հիասքանչ գործարք»
ՀԱՊԿ
Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից
Զախարովա
Երևանը ցանկացած պահի կարող է վերադառնալ ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությանը․ Զախարովա
Զելենսկի
Մենք պատրաստ ենք կիսվել մեր փորձով, տեխնոլոգիաներով և մեր մշակած համակարգերով․ Զելենսկի
Արաղչի
Արաղչին և Ֆիդանը քննարկել են Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները
Ռեզաի
Ռեզաին Պուտինի հետ հանդիպմանը քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը
Նատի
ՆԱՏՕ-ում Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ խորհրդակցություններ են անցկացվել. Rapporteur
Միրզոյան
Մեր հանձնառությունն է՝ րոպե առաջ հնարավոր դարձնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը. Արարատ Միրզոյան
Հութի
Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամում 15 զոհ է գրանցվել
Էրդողան
Էրդողանը մտադիր է նոյեմբերի 8-ին այցելել Ադրբեջան
Հորմուզ
Պարտիզանական մարտավարություն և ստորջրյա ԱԹՍ-ներ. Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
Ուկր
Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Մոսկվային վառելիք մատակարարող նավթավերամշակման գործարանի և Ռյազանում Wildberries-ի պահեստի վրա
Միրզոյան
Հայաստանը պատրաստ է ադրբեջանական բեռների տարանցմանը․ Միրզոյան