Բոլորն ուղղակի հիացած կլինեն․ Թրամփը խոստացել է Ուկրաինայի վերաբերյալ «մեծ, հիասքանչ գործարք»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ուկրաինայի վերաբերյալ «մեծ, հիասքանչ գործարքի» մասին, որը «կարող է ազդել ամբողջ Եվրոպայի վրա»։
Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների և առաջին տիկին Մելանյա Թրամփի միջև հանդիպումից հետո ԱՄՆ նախագահն առանձին, փակ հանդիպում է ունեցել Վլադիմիր Պուտինի դեսպան Կիրիլ Դմիտրիևի հետ։ Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Թրամփը նշել է. «Ես չեմ կարող ձեզ ասել, թե կոնկրետ ինչ եմ քննարկել։ Բայց ես ձեզ պարզապես ասում եմ՝ դա գործարք է լինելու, մեծ գործարք է լինելու։ Դա շատ մեծ գործարք է լինելու։ Դա միայն Ուկրաինայի վրա չի ազդելու. ես նույնիսկ կասեի, որ այն կարող է ազդել ամբողջ Եվրոպայի վրա։ Դա մեծ, հիասքանչ գործարք է լինելու, և բոլորն ուղղակի հիացած են լինելու»։
Նա հավելել է, որ իր կարծիքով՝ ԱՄՆ-ն «շատ մոտ է» «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խնդրի լուծմանը»։
Թրամփը պարզաբանել է, որ առանձին հանդիպում է ունեցել միայն Ռուսաստանի ներկայացուցչի հետ և չի հանդիպել Ուկրաինայի ներկայացուցիչների հետ։
Ավելացնել նոր մեկնաբանություն