Իրանում «կեղծ» են անվանել Թեհրանի հետ բանակցությունների մասին ԱՄՆ-ի հաղորդագրությունները
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թեհրանի հետ հնարավոր բանակցությունների մասին կեղծ լուրերի տարածումը և կատարել երկրի առաջադրած յոթ պայմանները։
«Իրանի հետ պատերազմն արդեն կործանել է ԱՄՆ կառավարությունը։ Բայց Վաշինգտոնը շարունակում է պայքարել հուսահատ խաղամոլի պես։ Հանձնվե՛ք։ Դադարեցրե՛ք մտացածին բանակցությունների մասին կեղծ լուրեր տարածելը»,- գրել է Ռեզային X սոցիալական ցանցում։
Նրա կարծիքով՝ Վաշինգտոնի համար ժամանակն է ճանաչելու Արևմտյան Ասիայում ձևավորված նոր կարգը։
«Ժամանակն է կատարել այն յոթ պայմանները, որոնք Իրանը բազմիցս առաջադրել է»,- հավելել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իրանական խնդրի կարգավորման շուրջ բանակցություններում դրական տեղաշարժ կա։
Ավելացնել նոր մեկնաբանություն