Submitted by H.Aslanyan on
Լեհ

Լեհաստանում մեկնարկում են «կամավորների կոալիցիայի» առաջին զորավարժությունները

Լեհաստանում այսօր մեկնարկում են Ուկրաինային աջակցել ցանկացող երկրների, այսպես կոչված, «կամավորների կոալիցիայի» առաջին համատեղ զորավարժությունները: Ֆրանսիայի զինված ուժերի հայտարարության համաձայն՝ դրանց կմասնակցի մոտ 2800 զինծառայող 11 երկրից: Զորավարժությունները կտևեն մինչև նոյեմբերի 22-ը, հայտնում է Deutsche Welle-ն:

Ինչպես հաղորդում է AFP-ն, Գերմանիան զորավարժություններին կուղարկի մոտ տասը շտաբային սպա, լիցքավորող ինքնաթիռներ և լոգիստիկ ստորաբաժանումներ, ինչպես նաև կապահովի լոգիստիկ աջակցություն իր տարածքում զորքերի և պաշարների տեղաշարժի համար։

Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդությամբ իրականացվող զորավարժությունների նպատակն է պատերազմից հետո Ուկրաինայի երկարաժամկետ անվտանգությունն ապահովելու մեխանիզմների կիրառումը: Այս երկրները զորավարժությունների համար կտրամադրեն ամենամեծ զորակազմը՝ Ֆրանսիան՝ 1100 զինծառայող, իսկ Մեծ Բրիտանիան՝ 300:

Օդուժի և ցամաքային ուժերի մասնակցությամբ զորավարժությունները տեղի կունենան Լեհաստանի հարավ-արևելքում գտնվող Նովա Դեբա քաղաքի մոտակայքում, Ուկրաինայի սահմանից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա։

Առանձին տարրեր կփորձարկվեն նաև Ֆրանսիայում՝ Փարիզում գտնվող Ուկրաինայի բազմազգ ուժերի (Multinational Force Ukraine, MNF-U) շտաբ-բնակարանում, իսկ զորավարժության ծովային բաղադրիչը Ստամբուլից թուրքական ղեկավարությամբ կանցկացվի Սև ծովում անվտանգության և ականազերծման իմիտացիոն գործողությունների տեսքով։

Ֆրանսիայից, Միացյալ Թագավորությունից և Գերմանիայից բացի, զորավարժություններին կմիանան Բելգիան, Էստոնիան, Լիտվան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Իսպանիան, Շվեդիան և Թուրքիան: «Կամավորների կոալիցիային» ներկայումս մասնակցում է մոտ 35 երկիր:

 

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Լեհ
Լեհաստանում մեկնարկում են «կամավորների կոալիցիայի» առաջին զորավարժությունները
Բաղայի
Հայկական կողմը հավաստիացրել է, որ ԱՄՆ զինվորականները չեն տեղակայվի «Թրամփի ուղու» երկայնքով․ Բաղայի
Թրամփ
Իրանի հարցով համաձայնության կհասնեինք, եթե չլինեին ընտրությունները. Թրամփ
Պն
ՌԴ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի մի շարք ենթակայանների. ՊՆ
Քեշմ
ԱՄՆ-ն գիշերը կրկին հարվածներ է հասցրել Իրանի Քեշմ կղզուն․ թիրախավորվել են ՀՕՊ համակարգերը
Հերոս
6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44-օրյա պատերազմը
Ռուբիո
Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ Աբրահամյան
Ռուբիո
Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
Նկար
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հաստատել է Ռեշտ - Աստարա երկաթուղու կառուցման համաձայնագիրը
Ցեղասպանության
Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրած Վահագն Դադրյանի թվային արխիվը հասանելի կդառնա
Բրիտանի
Մեծ Բրիտանիան և Եվրոպան ռազմածովային դաշինք կստեղծեն՝ ռուսական սուզանավերին հակազդելու համար
Թրամփ
Իրանի վրա նոր հարվածները խիստ անհավանական են․ Թրամփ
Դեսպան
ՌԴ դեսպանը Հայաստանին կոչ է արել հստակեցնել ինտեգրացիոն ուղղությունը
Գերիներ
Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
Ժան
Ֆրանսիան Ուկրաինայի հարցով բանակցություններում կներկայացնի Եվրոպայի դիրքորոշումը
Իրան
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան
Ալիև
Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների. Ալիև
ԱՄՆ
ԱՄՆ ռազմածովային ուժերի «Թեոդոր Ռուզվելտ» ավիակիրը Մերձավոր Արևելք կժամանի նոյեմբերի կեսերին
ՍԴ
Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ
Նիկոլ
Մեր պետությունը մեր ինքնությունն է. Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Իրական Հայաստանի» հայեցակարգը
Ռյուտե
Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. Ռյուտե
Թրամփ
Բոլորն ուղղակի հիացած կլինեն․ Թրամփը խոստացել է Ուկրաինայի վերաբերյալ «մեծ, հիասքանչ գործարք»
ՀԱՊԿ
Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից
Զախարովա
Երևանը ցանկացած պահի կարող է վերադառնալ ՀԱՊԿ-ին լիարժեք մասնակցությանը․ Զախարովա
Զելենսկի
Մենք պատրաստ ենք կիսվել մեր փորձով, տեխնոլոգիաներով և մեր մշակած համակարգերով․ Զելենսկի
Արաղչի
Արաղչին և Ֆիդանը քննարկել են Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները
Ռեզաի
Ռեզաին Պուտինի հետ հանդիպմանը քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը
Նատի
ՆԱՏՕ-ում Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ խորհրդակցություններ են անցկացվել. Rapporteur
Միրզոյան
Մեր հանձնառությունն է՝ րոպե առաջ հնարավոր դարձնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը. Արարատ Միրզոյան
Հութի
Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամում 15 զոհ է գրանցվել