Submitted by H.Aslanyan on
Վահե

Բոլորը գիտեն, որ Ադրբեջանի վերջին պահանջը մեր պատմության ավարտն է․ Վահե Հովհաննիսյան

«Վերջին պահանջն ու պատմության ավարտը

Երևի միայն այսօրվա Հայաստանում կարող են լուրջ դեմքով քննարկել, թե ո´րն է Ադրբեջանի «վերջին պահանջը»։ Մնում է՝ իրոք Ադրբեջանին հարցնենք։

Աբսուրդն այն է, որ բոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանի վերջին պահանջը մեր պատմության ավարտն է։ Գործնականում ստանալ մի այնպիսի Հայաստան՝ ենթաԱդրբեջան, որը բոլոր կենսական հարցերով կախված կլինի իրենից, կլինի թույլ, անհեռանկար ու առանց զարգացման պոտենցիալի մի պետություն։ Սա բոլորը գիտեն, բայց տարբեր պատճառներով ձև են անում, թե չգիտեն։

Որտե՞ղ է ձևավորվում վերջին պահանջը

Որքան էլ զարմանալի հնչի, Ադրբեջանի «վերջին պահանջը» Ադրբեջանում չի ձևավորվում, այլ՝ Հայաստանում։ Որքան թուլացանք, այնքան պահանջները շատանալու են։ Կառուցենք գրագետ քաղաքականություն, ռիսկերը գրագետ քայլերով սարքենք կառավարելի՝ պահանջները սահուն կանգնելու են։ Հայաստանում եղավ առողջ մթնոլորտ՝ պահանջները կանգնելու են։ Հայաստանը պետք է գտնի և առաջարկի մեխանիզմներ, որոնց շնորհիվ Ադրբեջանի նոր պահանջները կդադարեն։ Եվ հակառակը. մենք կարող ենք անել սխալներ, նույնիսկ՝ առանց գիտակցելու կամ այլ լավ մղումներով, կամ Ադրբեջանի հետ ուղիղ կապ չունեցող հարցերում, և ստանալ մի վիճակ, որտեղ Ադրբեջանի պահանջները կավելանան, կսաստկանան։ Մեր քաղաքական և պետական մտքի շրջադարձային պահը սա է՝ գիտակցել, որ Ադրբեջանի վերջին պահանջը ձևավորվում է Հայաստանում։ Հետևաբար՝ անել քայլեր, որոնք կհանգեցնեն Հայաստանի հանդեպ պահանջների դադարեցմանը։

Ադրբեջանը 2021 թ-ին չգիտեր, թե հատկապես ինչպե´ս է ավարտվելու «Արցախի պատմությունը»։ Պրոցեսը բերեց վատագույն տարբերակին, թեև ավարտը կարող էր բոլորովին այլ լինել։

Հիմա էլ մեր այսօրվա պրոցեսի կոնկրետ սցենարը ոչ ոք չգիտի, բայց այդ սցենարն ընթացքի մեջ է։ Իրավիճակը պահանջում է, որ Հայաստանում վերջապես սկսվի լուրջ որոշումների կայացումը։ Բարձր բղավելով չի. պետք է գնալ ներքին համաձայնության ու սկսել լուծումների առարկայական քննարկումը։ Հանրային մթնոլորտը պետք է էապես լրջանա ու էապես քաղաքականացվի, քաղաքական միտք ու քաղաքական բանաձևեր պետք է մտնեն մեր կյանք, քաղաքական դեմքերը, կուսակցությունների նախագահները, գործիչները պետք է բանտերից ազատ արձակվեն, մթնոլորտը պետք է լիցքաթափվի, եկեղեցու վրա հարձակումները պիտի դադարեցվեն, պետք է հնարավորինս հանդարտ մթնոլորտում սկսել բոլոր բարդ հարցերի հաշվարկված, ճիշտ լուծումների մշակումը։ Հիմա առանցքային պահն է՝  Ադրբեջանի պահանջները դադարեցնելու և պատմության այս փուլի վերջաբանը ճիշտ գրելու համար»։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Ռուբեն
Նախիջևանից դեպի Հայաստան կառուցվում են բունկերներ,հերթական զիջման նախապատրաստումն է. Ռուբեն Դալլաքյան
Ջեյհուն
Բաքուն պնդում է` TRIPP-ի տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն իր հետ
Պն
«Հրապարակ». Իրենք միլիոններ են ստանում, սահման պահողին 180 հազար դրամ են տալիս
Սուրեն
«Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը մեծ ներուժ ունի, խելք է պետք՝ այն սեփական երկրի շահերին ծառայեցնելու համար». ցեղասպանագետ
Զորակոչ
Հայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները
Բաքու
Գերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Բաքվում մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին
Իրան
Իրանը հարվածներ է հասցրել Քուվեյթում և Բահրեյնում ամերիկյան ռազմակայաններին
Քոչարյան
Քոչարյանն ու Թևանյանն ավելի վատ պայմաններում են պահվում, քան հայ կնոջ ու երեխաների վրա հարձակված ադրբեջանցի զինվորականը․ «Մայր Հայաստան»
Վահե
Բոլորը գիտեն, որ Ադրբեջանի վերջին պահանջը մեր պատմության ավարտն է․ Վահե Հովհաննիսյան
Պուտին
Պուտինը ժամանել է Շենժեն, որտեղ կհանդիպի Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի հետ
Քուշներ
Ուիթքոֆն ու Քուշները Բեռլինում Ուկրաինայի և եվրոպացի պաշտոնյաների հետ կքննարկեն Կիևի անվտանգության երաշխիքները
Դրոշ
ԱՄՆ-ն նախատեսում է մինչև դեկտեմբեր որոշում կայացնել Եվրոպայում իր զորքերի ներկայության վերաբերյալ
Դրթշ
Ֆրանսիան հաստատել է իր զորքերի ներկայությունը Ուկրաինայում
Պուտին
Թրամփը Պուտինի հետ երկկողմ հանդիպում անցկացնելու ցանկություն է հայտնել
Բիբի
Իսրայելի ընդդիմությունը մտահոգված է, որ Նեթանյահուն կարող է վերսկսել պատերազմը Իրանի դեմ՝ իշխանությունը պահպանելու համար
Գդհ
Բեռլինում տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ
Զելենսկի
Զելենսկին գործընկերներից պահանջել է ևս 40 F-16 կործանիչ և 8 մլրդ եվրո
Հայ դատ
Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատի կենտրոնական խորհուրդ
Նավ
ԱՄՆ ռազմածովային ուժերն ավելի քան 20 ռազմանավ են կենտրոնացրել Մերձավոր Արևելքի շրջանում
Ֆիֆա-ն
Թուրքիան առանցքային դեր ունի Հարավային Կովկասը Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի հետ կապելու գործում
ԱԹՍ
Ռուսաստանը ենթարկվել է 1441 ԱԹՍ-ի զանգվածային հարձակման, 800-ը՝ Մոսկվայի ուղղությամբ
Դրոշ
Շվեյցարիան պատրաստ է ընդունելու Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը
Մուսաև
Ադրբեջանցի Մուսաևը 6 անգամ կրակել է Անիի ուղղությամբ, նրա գործը փոխանցվել է դատավոր Հրաչ Դաջունցին
Ղրիմ
Ուկրաինայի զինված ուժերը կրկին թիրախավորել են Ղրիմի կամուրջը
Քուշներ
Ուկրաինական կարգավորման հարցում առաջընթաց կա, նոր հանդիպում է նախապատրաստվում. Քուշներ
Միջազգային
38 երկրի միջուկային անվտանգության կարգավորիչները զգուշացրել են Ուկրաինայում միջուկային վթարի աճող վտանգի մասին
Միջուկային
ԱՄՆ-ն մշակում է նոր միջուկային ավիառումբ՝ B94
Հանդիպում
Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի երիտասարդները հանդիպել են Բաթումում
Բաքու
Բաքվում ձերբակալվել է Դավիթ Իշխանյանի փաստաբանը
Ուշակով
Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը դեռ հայտնի չէ. Ուշակով