Submitted by H.Aslanyan on
Իրան

Իրանը հարվածներ է հասցրել Քուվեյթում և Բահրեյնում ամերիկյան ռազմակայաններին

Իրանի բանակը հայտարարել է, որ նոյեմբերի 18-ի վաղ առավոտյան մարտական անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Քուվեյթում գտնվող «Ալի Ալ Սալեմ» ռազմաբազայում տեղակայված ամերիկյան Patriot հակաօդային պաշտպանության համակարգերին, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի և հրթիռների արձակման հարթակներին։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։

Ըստ բանակի հայտարարության՝ «Ալի Ալ Սալեմ» ավիաբազան կարևոր ռազմակայաններից է, օդային փոխադրումների հիմնական կենտրոնը և ռազմական ուժերի՝ Արևմտյան Ասիայի տարածաշրջան մուտքի դարպասը։ Այն կենտրոնական դեր ունի տարածաշրջանում ԱՄՆ զինված ուժերի ռազմավարության և լոգիստիկ ապահովման գործում։

«Իրանի պաշտպանության հարցում մենք չենք խոնարհվում որևէ ուժի առջև։ Ընդհակառակը՝ ցանկացած սպառնալիքի և ագրեսիայի մեր պատասխանը կլինի վճռական, ջախջախիչ և առանց աշխարհագրական սահմանափակումների»,- հայտարարել է Իրանի բանակը:

Բացի այդ, ըստ Al Jazeera-ի՝ պայթյուններ են լսվել Բահրեյնի ամերիկյան ռազմաբազաներում։ Երկրի Ներքին գործերի նախարարությունը նախազգուշացում է տարածել և մարդկանց հորդորել է պահպանել հանգստություն և պատսպարվել մոտակա ապահով վայրում։ Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, որոնք վկայակոչում է Mehr գործակալությունը, անօդաչուներով ուղիղ և ճշգրիտ հարվածներ են հասցվել Բահրեյնում ամերիկյան ռազմաբազաներին, որտեղ հրդեհ է բռնկվել։ Ըստ աղբյուրների՝ թիրախավորվել է «Շեյխ Իսա» ավիաբազան։

Միևնույն ժամանակ Al Jazeera-ն հաղորդում է, որ Քուվեյթը և Բահրեյնը հայտնել են իրանական օդային հարձակումը հետ մղելու մասին։ Քուվեյթից նշել են, որ հակաօդային պաշտպանությունը հակազդում է «թշնամական» անօդաչուների հարձակումներին, և լսվող պայթյունի ձայները ՀՕՊ համակարգի աշխատանքի արդյունքն են։

Վերջին օրերին Իրանը մի քանի անգամ հարվածներ է հասցրել Բահրեյնում ամերիկյան թիրախների։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Ռուբեն
Նախիջևանից դեպի Հայաստան կառուցվում են բունկերներ,հերթական զիջման նախապատրաստումն է. Ռուբեն Դալլաքյան
Ջեյհուն
Բաքուն պնդում է` TRIPP-ի տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն իր հետ
Պն
«Հրապարակ». Իրենք միլիոններ են ստանում, սահման պահողին 180 հազար դրամ են տալիս
Սուրեն
«Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը մեծ ներուժ ունի, խելք է պետք՝ այն սեփական երկրի շահերին ծառայեցնելու համար». ցեղասպանագետ
Զորակոչ
Հայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները
Բաքու
Գերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Բաքվում մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին
Իրան
Իրանը հարվածներ է հասցրել Քուվեյթում և Բահրեյնում ամերիկյան ռազմակայաններին
Քոչարյան
Քոչարյանն ու Թևանյանն ավելի վատ պայմաններում են պահվում, քան հայ կնոջ ու երեխաների վրա հարձակված ադրբեջանցի զինվորականը․ «Մայր Հայաստան»
Վահե
Բոլորը գիտեն, որ Ադրբեջանի վերջին պահանջը մեր պատմության ավարտն է․ Վահե Հովհաննիսյան
Պուտին
Պուտինը ժամանել է Շենժեն, որտեղ կհանդիպի Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի հետ
Քուշներ
Ուիթքոֆն ու Քուշները Բեռլինում Ուկրաինայի և եվրոպացի պաշտոնյաների հետ կքննարկեն Կիևի անվտանգության երաշխիքները
Դրոշ
ԱՄՆ-ն նախատեսում է մինչև դեկտեմբեր որոշում կայացնել Եվրոպայում իր զորքերի ներկայության վերաբերյալ
Դրթշ
Ֆրանսիան հաստատել է իր զորքերի ներկայությունը Ուկրաինայում
Պուտին
Թրամփը Պուտինի հետ երկկողմ հանդիպում անցկացնելու ցանկություն է հայտնել
Բիբի
Իսրայելի ընդդիմությունը մտահոգված է, որ Նեթանյահուն կարող է վերսկսել պատերազմը Իրանի դեմ՝ իշխանությունը պահպանելու համար
Գդհ
Բեռլինում տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ
Զելենսկի
Զելենսկին գործընկերներից պահանջել է ևս 40 F-16 կործանիչ և 8 մլրդ եվրո
Հայ դատ
Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատի կենտրոնական խորհուրդ
Նավ
ԱՄՆ ռազմածովային ուժերն ավելի քան 20 ռազմանավ են կենտրոնացրել Մերձավոր Արևելքի շրջանում
Ֆիֆա-ն
Թուրքիան առանցքային դեր ունի Հարավային Կովկասը Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի հետ կապելու գործում
ԱԹՍ
Ռուսաստանը ենթարկվել է 1441 ԱԹՍ-ի զանգվածային հարձակման, 800-ը՝ Մոսկվայի ուղղությամբ
Դրոշ
Շվեյցարիան պատրաստ է ընդունելու Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը
Մուսաև
Ադրբեջանցի Մուսաևը 6 անգամ կրակել է Անիի ուղղությամբ, նրա գործը փոխանցվել է դատավոր Հրաչ Դաջունցին
Ղրիմ
Ուկրաինայի զինված ուժերը կրկին թիրախավորել են Ղրիմի կամուրջը
Քուշներ
Ուկրաինական կարգավորման հարցում առաջընթաց կա, նոր հանդիպում է նախապատրաստվում. Քուշներ
Միջազգային
38 երկրի միջուկային անվտանգության կարգավորիչները զգուշացրել են Ուկրաինայում միջուկային վթարի աճող վտանգի մասին
Միջուկային
ԱՄՆ-ն մշակում է նոր միջուկային ավիառումբ՝ B94
Հանդիպում
Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի երիտասարդները հանդիպել են Բաթումում
Բաքու
Բաքվում ձերբակալվել է Դավիթ Իշխանյանի փաստաբանը
Ուշակով
Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը դեռ հայտնի չէ. Ուշակով