Submitted by H.Aslanyan on
ԻՀՊԿ

Իրանի հետ պատերազմի պատճառով Թրամփը փակուղում է հայտնվել. ԻՀՊԿ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի՝ քաղաքական հարցերով տեղակալ, գեներալ Յադոլլահ Ջավանին հայտարարել է, որ ԱՄՆ-ը փակուղում է հայտնվել Իրանի դեմ պատերազմը շարունակելու վերաբերյալ որոշումներ ընդունելիս, հայտնում է Tasnim-ը։

Նրա գնահատմամբ՝ հակամարտության շարունակումը Վաշինգտոնի համար նոր խնդիրներ կառաջացնի, իսկ մարտական գործողությունների դադարեցումը կպահանջի ընդունել Թեհրանի պայմաններն ու ճանաչել պարտությունը։

Ինչպես չորեքշաբթի նշել է Ջավանին, մարտի դաշտում Իրանի զինված ուժերի գերազանցությունը, բնակչության աջակցությունն ու քաղաքացիների զանգվածային ելույթները, որոնց նա անվանել է երկրի գլխավոր պաշտպաններ, ստիպել են Իրանի հակառակորդներին հրաժարվել իրենց պահանջներից։

Գեներալի գնահատմամբ՝ ընդհանուր իրավիճակը վկայում է, որ մարտական գործողություններն ընթանում են հօգուտ Իսլամական Հանրապետության, իսկ նրա հակառակորդներն ի վիճակի չեն փոխելու ուժերի ձևավորված հավասարակշռությունը։

Ամերիկյան ռազմանավերը մարտական գործողությունների գոտուց մի քանի հարյուր կիլոմետր հեռացնելը վկայում է Վաշինգտոնի հաշվարկների ձախողման և նրա ռազմածովային ուժերի սահմանափակ հնարավորությունների մասին, հայտարարել է Ջավանին։

Նա նշել է նաև, որ Իրանի հրթիռային ներուժը, անօդաչու թռչող սարքերն ու ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները խափանել են հակառակորդի հաշվարկները։

Գեներալը նշել է, որ իրանցի երիտասարդ մասնագետները զգալի հաջողությունների են հասել հրթիռների հեռահարության մեծացման, հեռահար անօդաչու թռչող սարքերի մշակման և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների կատարելագործման գործում։

Ջավանին պնդում է, որ այս մշակումներն Իրանին հնարավորություն են տվել խոցել հակառակորդի ժամանակակից անօդաչու թռչող սարքերը կամ ստիպել դրանց անվնաս վայրէջք կատարել, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի և Քեշմ կղզու շրջանում։

Մինչև պատերազմի սկիզբը ԱՄՆ-ը հույս ուներ Իրանին հաղթել երկու-երեք օրում, սակայն մարտի դաշտում իրադարձությունների զարգացումը ցույց տվեց այդ գնահատականների սխալ լինելը, հայտարարել է ԻՀՊԿ ներկայացուցիչը։

«Այսօր Թրամփը որոշումներ ընդունելիս հայտնվել է փակուղում»,- ասել է Ջավանին։ Նրա խորին համոզմամբ՝ պատերազմի շարունակումն ԱՄՆ-ի համար լրացուցիչ դժվարություններ կստեղծի, մինչդեռ հակամարտությունից դուրս գալը կնշանակի համաձայնել Իրանի պայմաններին և ճանաչել պարտությունը։

Գեներալն ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այլ ընտրություն չունի, քան ընդունել մարտի դաշտում տիրող իրական իրավիճակը։ Ի հաստատումն իր դիրքորոշման՝ նա նաև հղում է արել ԱՄՆ Միջազգային հարաբերությունների խորհրդի նախկին նախագահի հայտարարություններին, որը նշել էր, որ Իրանը չի պարտվի և չի կապիտուլացվի, եթե պատերազմը շարունակվի։

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Համաս
Գազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատար
ԱՄՆ Իրան
ԱՄՆ-ում Իրանին մեղադրել են երկրի կարևորագույն ենթակառուցվածքների դեմ կիբեռհարձակումներ իրականացնելու մեջ
Ուրսուլա
Եվրահանձնաժողովը կոչ է արել Կիևին 45 միլիարդ եվրոյի վարկ տրամադրել
ԻՀՊԿ
Իրանի հետ պատերազմի պատճառով Թրամփը փակուղում է հայտնվել. ԻՀՊԿ
Բանակ
Բանակում կրկին զիծառայող է մահացել
Ռուբեն
Նախիջևանից դեպի Հայաստան կառուցվում են բունկերներ,հերթական զիջման նախապատրաստումն է. Ռուբեն Դալլաքյան
Ջեյհուն
Բաքուն պնդում է` TRIPP-ի տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն իր հետ
Պն
«Հրապարակ». Իրենք միլիոններ են ստանում, սահման պահողին 180 հազար դրամ են տալիս
Սուրեն
«Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը մեծ ներուժ ունի, խելք է պետք՝ այն սեփական երկրի շահերին ծառայեցնելու համար». ցեղասպանագետ
Զորակոչ
Հայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները
Բաքու
Գերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Բաքվում մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին
Իրան
Իրանը հարվածներ է հասցրել Քուվեյթում և Բահրեյնում ամերիկյան ռազմակայաններին
Քոչարյան
Քոչարյանն ու Թևանյանն ավելի վատ պայմաններում են պահվում, քան հայ կնոջ ու երեխաների վրա հարձակված ադրբեջանցի զինվորականը․ «Մայր Հայաստան»
Վահե
Բոլորը գիտեն, որ Ադրբեջանի վերջին պահանջը մեր պատմության ավարտն է․ Վահե Հովհաննիսյան
Պուտին
Պուտինը ժամանել է Շենժեն, որտեղ կհանդիպի Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի հետ
Քուշներ
Ուիթքոֆն ու Քուշները Բեռլինում Ուկրաինայի և եվրոպացի պաշտոնյաների հետ կքննարկեն Կիևի անվտանգության երաշխիքները
Դրոշ
ԱՄՆ-ն նախատեսում է մինչև դեկտեմբեր որոշում կայացնել Եվրոպայում իր զորքերի ներկայության վերաբերյալ
Դրթշ
Ֆրանսիան հաստատել է իր զորքերի ներկայությունը Ուկրաինայում
Պուտին
Թրամփը Պուտինի հետ երկկողմ հանդիպում անցկացնելու ցանկություն է հայտնել
Բիբի
Իսրայելի ընդդիմությունը մտահոգված է, որ Նեթանյահուն կարող է վերսկսել պատերազմը Իրանի դեմ՝ իշխանությունը պահպանելու համար
Գդհ
Բեռլինում տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ
Զելենսկի
Զելենսկին գործընկերներից պահանջել է ևս 40 F-16 կործանիչ և 8 մլրդ եվրո
Հայ դատ
Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատի կենտրոնական խորհուրդ
Նավ
ԱՄՆ ռազմածովային ուժերն ավելի քան 20 ռազմանավ են կենտրոնացրել Մերձավոր Արևելքի շրջանում
Ֆիֆա-ն
Թուրքիան առանցքային դեր ունի Հարավային Կովկասը Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի հետ կապելու գործում
ԱԹՍ
Ռուսաստանը ենթարկվել է 1441 ԱԹՍ-ի զանգվածային հարձակման, 800-ը՝ Մոսկվայի ուղղությամբ
Դրոշ
Շվեյցարիան պատրաստ է ընդունելու Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը
Մուսաև
Ադրբեջանցի Մուսաևը 6 անգամ կրակել է Անիի ուղղությամբ, նրա գործը փոխանցվել է դատավոր Հրաչ Դաջունցին
Ղրիմ
Ուկրաինայի զինված ուժերը կրկին թիրախավորել են Ղրիմի կամուրջը
Քուշներ
Ուկրաինական կարգավորման հարցում առաջընթաց կա, նոր հանդիպում է նախապատրաստվում. Քուշներ