«6Г30» ձեռքի նռնականետ

Ձեռքի նռնականետ «6Г30»

«6Г30» ձեռքի նռնականետը նախատեսված է բաց և տարբեր ապաստարաններում տեղակայված կենդանի թիրախները և թեթև կրակային միջոցները ոչնչացնելու համար (խրամատներ, բարձունքների հակառակ լանջեր, ձորեր և այլն):

Նախագծի վրա աշխատանքները սկսել են դիզայներներ Վ. Ն. Տելեշը և Վ. Ա. Բորզովը 1993 թվականի նոյեմբերին։ Սկզբում նռնականետը կոչվում էր «РГ-6», հետագայում այն ​​վերանվանվեց «6Г30»։

Զենքն ի հայտ եկավ Հյուսիսային Կովկասում 1994-1995 թվականներին դաշնային ուժերի և անջատողականների միջև ամենակատաղի առճակատման ժամանակաշրջանում՝ ի պատասխան զորքերում նման զենքի հրատապ անհրաժեշտության։

Հապճեպ ստեղծված «6Г30»-ն առաջին փորձնական խմբաքանակի թողարկումից անմիջապես հետո հարվածեց առաջնագծին: Արդեն 1994 թվականին նռնականետների առաջին խմբաքանակը փոխանցվեց Ներքին գործերի նախարարությանը՝ փորձնական գործողության Հյուսիսային Կովկասում հակաահաբեկչական գործողության ընթացքում, որտեղ «6Г30»-ն ավելի քան արդյունավետ էր՝ որպես արագ կրակի հզոր զենք։ Նռնականետը, իհարկե, իդեալական չէ, բայց մարտական ​​գործողության ընթացքում ​​հիմնականում դրական արձագանքներ է ստացել մարտական ​​բնութագրերի վերաբերյալ։

Նռնականետի դիզայնը պարզ է: Այն ապահովում է հուսալի շահագործում աշխատանքային ցանկացած պայմաններում։ Այս զենքն ամենաարդյունավետն է ոստիկանության հատուկ գործողություններ իրականացնելիս, հատկապես քաղաքային պայմաններում:

«6Г30» նռնականետից կրակելու համար օգտագործվում են «ВОГ-25», «ВОГ-25П» արկեր՝ բեկորային նռնակներով և մի քանի տեսակի ոչ մահաբեր նռնակներով։ 300 մ հեռավորության վրա կրակոցն իրականացվում է՝ կոթն ուսին հենած, ավելի մեծ հեռավորության վրա՝ կոթը կողքին սեղմած։

Նռնականետը կշռում է Կալաշնիկովի երկու ինքնաձիգից մի փոքր ավելի քիչ և միևնույն ժամանակ շատ ավելի կոմպակտ է, քան АК-ն:

Նռնականետից կրակոցն իրականացվում է կախովի հետագծի երկայնքով մեխանիկական նշանառության հարմարանքի միջոցով՝ նշանահատիկի և նշանաձողի: Սկզբունքը որոշակիորեն տարբերվում է ավանդականից, բայց մի քանի կրակոցից հետո այն կիրառելը բավականին հեշտ է։

Թմբուկը (барабан) զինամթերքով հագեցնելու համար անհրաժեշտ է շրջել առջևի կափարիչը դեպի ձախ և վեր: Այս դեպքում յուրաքանչյուր խցիկ (камора) սարքավորվում է առանձին զինամթերքը տեղադրվում է վերևից՝ փողի (ствол) կողքից։

Այս թերությունները բնորոշ են թմբուկային (барабан) տիպի բոլոր նռնականետներին հենց թմբուկի շնորհիվ: Նման համակարգերի օգտագործումը դժվարանում է մեկ խնդրի պատճառով. վերալիցքավորման (перезарядка) ժամանակ ծանր, լիովին հագեցած թմբուկի պտտվող շարժումը բավականաչափ ուժեղ հրում է ստեղծում, ինչը կրակելիս նռնականետը դուրս է բերում տեսադաշտից և կարող է վրիպման պատճառ դառնալ։ Իհարկե, ոչ ոք չի նախատեսում վիրաբուժական ճշգրտությամբ հարվածել թիրախներին, բայց երբ աշխատանքը կատարվում է 100 մ-ից ավելի հեռավորությունների վրա, նման «թափահարումը» արդեն կխանգարի կրակողին:

Նռնականետի բնութագիրը՝ ստորև

Նռնականետի բնութագիրը

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author