Թուրքիան հրաժարվում է «S-400» հակաօդային պաշտպանության համակարգերի երկրորդ խմբաքանակից

Թուրքիան հրաժարվում է «S-400» հակաօդային պաշտպանության համակարգերի երկրորդ խմբաքանակից

Հեղինակ
Հերմինե Մինասյան

Ռուսական «S-400» հակաօդային պաշտպանության համակարգերի երկրորդ խմբաքանակի մատակարարումը Թուրքիա հետաձգվում է։

«Թուրքիան Ռուսաստանից գնել է «S-400» զենիթահրթիռային համակարգերի առաջին խմբաքանակը, սակայն երկրորդ փուլը, որից իրական արտոնություններ կստանա, դեռ չի սկսվել։ Մինչդեռ 2017 թվականին կնքված պայմանագիրը նախատեսված էր ոչ թե մեկ խմբաքանակի, այլ երկուսի համար։ Պայմանագրի համաձայն՝ առաջին խմբաքանակը պետք է լիներ ուղղակի գնում, իսկ երկրորդ խմբաքանակը պետք է համապատասխաներ այնպիսի պահանջների, ինչպիսիք են տեխնոլոգիաների փոխանակումը, համատեղ արտադրությունը և ծրագրային ապահովման ինտեգրումը»,- գրում են թուրքական աղբյուրները։

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author