сфгхй

«Ցեղասպան քաղաքականություն այսօր նաև տարվում է թե´ Արցախի, թե´ Հայաստանի նկատմամբ». Արման Թաթոյան

Աուշվիցի համակենտրոնացման ճամբարն անվանում են նաև մահվան ճամբար։

2-րդ համաշխարհային պատերազմի և Հոլոքոստի ժամանակ ճամբարային համակարգը եղել է բարդ` համակենտրոնացման, աշխատանքային և մահվան ճամբարներ: Այստեղ դաժանաբար խոշտանգվել ու սպանվել են միլիոնավոր մարդիկ (գազի խցեր, մարմինների համար վառարաններ և այլն):

Հետազոտություններն ակնհայտ ցույց են տալիս, որ այդ մեթոդներից շատերը Օսմանյան կայսրությունը գործի է դրել 20-րդ դարի Հայոց ցեղասպանության ժամանակ (զանգվածային վտարումներ կամ զանգվածային սպանություններ և այլն):

Ցեղասպան քաղաքականություն այսօր նաև տարվում է թե´ Արցախի, թե´ Հայաստանի նկատմամբ: Այն նաև ֆաշիզմի քաղաքականություն է:

Այսպիսի վայրագություններ թույլ չտալու համար անհրաժեշտ է արդյունավետ կանխարգելում, այդ թվում` միջազգային հասցեական գնահատականներ, մեղավորների պատասխանատվություն ու պատիժ: Անպատժելիությունը բերում է ավելի դաժան հանցանքների: Սա, ցավոք, մենք տեսել ենք 2016 թ. ապրիլյան, 2020 թ. 44-օրյա ու 2022 թ. սեպտեմբերի 13-14-ի պատերազմների ժամանակ, տեսնում ենք նաև հիմա, երբ Արցախը շարունակում է մնալ շրջափակման մեջ՝ ադրբեջանական շարունակվող ցեղասպան քաղաքականության պայմաններում:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Mektub
Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել
Salmına
Ներկայումս ամենամեծ նպատակներից մեկը «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալն է․ Սաբինա Սալմանովա