Ադրբեջանի կոշտ և ուժի սպառնալիքի քաղաքականությունը
Ադրբեջանի նախագահը մարտի 18-ին այցելել է Թարթառի շրջանի Թալիշ գյուղ: Իլհամ Ալիևը ներկայացրել է «խաղաղության» համաձայնագրի իր պահանջները: Պահանջները, որոնք խաղաղության ներքո են հանդես գալիս, ներառում են սպառնալիքներ, կոշտ ուժի քաղաքականություն և սադրանքներ:
• «Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կմ տարածքում, կա մեկ տարբերակ, պետք է ընդունի մեր պայմանները՝ պաշտոնապես ճանաչի Ղարաբաղը՝ որպես Ադրբեջանի մաս, ստորագրի խաղաղության պայմանագիր, մեր պայմանների համաձայն կատարի սահմանազատման աշխատանքներ, և միայն այս դեպքում նրանք կարող են հանգիստ ապրել 29 հազար քառակուսի կմ տարածքում, ինչպես արդեն դա ցանկանում են»:
• «Ցավոք, այսօր Հայաստանը դեռ դասեր չի քաղել Ղարաբաղյան երկրորդ պատերազմից, քանի որ մենք Հայաստանում ռևանշիստական ուժերի աճ ենք նկատում։ Հայաստանը կրկին տարածքային պահանջներ է ներկայացնում Ադրբեջանի և ադրբեջանական հողերի նկատմամբ։ Մենք զգուշացնում ենք Հայաստանի ղեկավարությանը, որպեսզի հրաժարվի այդ կեղտոտ գործողություններից»։
• «Եթե Հայաստանը չճանաչի մեր տարածքային ամբողջականությունը, մենք էլ չենք ճանաչի նրանց տարածքային ամբողջականությունը։ Հայաստանն ու դրա հետևում կանգնած կեղծավոր երկրները պետք է իմանան, որ մեր դեմ ոչ մի կեղտոտ ծրագիր չեն կարող իրականացնել։ Մենք ունենք և՛ իշխանություն, և՛ ընկերներ, և՛ ուժեղ դիրքեր աշխարհում, և՛ ուժեղ կամք: Ե՛վ պատերազմի, և՛ հետպատերազմյան շրջանում մենք դա ցույց տվեցինք»։
Այս ագրեսիվ, ատելությամբ լի ելույթները փաստում են, որ Ադրբեջանը փորձում է հող նախապատրաստել հնարավոր ռազմական գործողությունների դիմելու համար:
Ավելացնել նոր մեկնաբանություն