Ալիևի այն հայտարարությունը, որ այսօր տարանցիկ ճանապարհն անցնում է Վրաստանով, իսկ վաղը՝ Հայաստանով, ոչնչացնում է այն ամենն, ինչին մենք որպես երկիր հասել ենք 1990-ական և 2000-ական թվականներին. Սաակաշվիլի
Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, որ այսօր տարանցիկ ճանապարհն անցնում է Վրաստանով, իսկ վաղը՝ Հայաստանով, ոչնչացնում է այն ամենն, ինչին մենք որպես երկիր հասել ենք 1990-ական և 2000-ական թվականներին:
Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին։
«Վրաստանը մտել է լուրջ աշխարհաքաղաքական փակուղի, որը մոտ ապագայում կավարտվի կամ Վրաստանի՝ որպես անկախ պետության վերացմամբ, կամ մեր՝ Իվանիշվիլիի մաֆիայից ազատվելու և ազգային զարգացման ուղին նորից սկսելու հնարավորությամբ», - նշել է Սաակաշվիլին։
https://detq.info/arm/node/14401
Ավելացնել նոր մեկնաբանություն