Չավուշօղլուն հայտնել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության պայմանները

Չավուշօղլուն հայտնել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության պայմանները

Թուրքիայի հետ «ահաբեկչության» դեմ պայքարում Շվեդիայի համագործակցությունը պարտադիր պայման է Անկարայի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցելու Ստոկհոլմի հայտի հաստատման համար:

Այս մասին երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն  Բրյուսելում իր շվեդ գործընկերոջ հետ հանդիպումից հետո՝ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների արտգործնախարարների հանդիպման շրջանակում։

«Մեր շվեդ գործընկեր Բիլիստրոմի հետ հանդիպման ժամանակ նրան հիշեցրինք այն քայլերի մասին, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ Ահաբեկչության դեմ պայքարում անհրաժեշտ է արդյունավետ համագործակցություն»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է թուրք նախարարը։

Նշենք,որ Ֆինլանդիան և Շվեդիան Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հայտ էին ներկայացրել 2022 թվականի մայիսի 17-ին։

Ֆինլանդիան ապրիլի 4-ին պաշտոնապես դարձավ Հյուսիսատլանտյան դաշինքի 31-րդ անդամը։

Ավելացնել նոր մեկնաբանություն