Submitted by H.Aslanyan on
Կանադա

Կանադան կարող է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա հայ գերիներին ազատ արձակելու և ԼՂ-ից փախստականների վերադարձի իրավունքը պաշտպանելու համար․ CBC

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Երևանում անցկացվող եվրոպական գագաթնաժողովներում կհանդիպի եվրոպացի առաջնորդների հետ՝ «ամրապնդելու հավաքական անվտանգությունը՝ միաժամանակ առաջ մղելով Ուկրաինային աջակցությունը»։ Սակայն Կանադան վերջերս խորացնում է նաև կապերը Հայաստանի հետ․ գրում է CBC-ն։

Մարկ Քարնիի նախորդը՝ Ջասթին Թրյուդոն, առաջին կանադացի վարչապետն էր, որն այցելել է երկիր․ դա տեղի էր ունեցել 2018 թվականին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին:

Օտտավան 2023 թվականին բացել է դեսպանատուն Երևանում՝ նույնիսկ դառնալով առաջին ոչ ԵՄ երկիրը, որ միացել է Հայաստանում Եվրոպական միության մոնիթորինգային առաքելությանը, որը ստեղծվել է հայ-ադրբեջանական սահմանը դիտարկելու համար։

Վինձորի համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր Քրիստոֆեր Ուոթերսը համարում է, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը պետք է այն դարձնի Կանադայի համար զգալի հետաքրքրություն ներկայացնող երկիր: Քարնիի հետ Երևանում հանդիպելու հույս ունեցող առաջնորդներից շատերը Եվրախորհրդարանում ներկայացված երկրներից են, որոնք անցած շաբաթ դիվանագիտական վեճ ունեցան Ադրբեջանի հետ՝ ընդունելով բանաձև, որը ներառում էր կոչեր Ղարաբաղից վտարված հայերի վերադարձի իրավունքի, ինչպես նաև Բաքվում պահվող քաղբանտարկյալների ազատ արձակման վերաբերյալ։

Նախընտրական քարոզարշավի ընթացքում և փխրուն խաղաղության գործընթացում Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու փորձերի ֆոնին Փաշինյանը մեծ մասամբ խուսափել է հրապարակայնորեն մեկնաբանել այդ հարցերը կամ Ղարաբաղում վերջերս հայկական եկեղեցու ոչնչացումը։ Սակայն Ուոթերսը համարում է, որ լռությունը չպետք է խանգարի Կանադային խոսել։

«Կանադան կարող է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ որպես տարածաշրջանում ազնիվ միջնորդ», – նշել է նա։

Նրա խոսքով՝ կան որոշակի ոլորտներ, որտեղ Կանադայի կամ նման մտածողությամբ պետությունների համար շատ դժվար է քաղաքականապես միջամտել։ Ուոթերսը, մասնավորապես, մատնանշել է երկու երկրների միջև սահմանային վեճերը․ «Դրանք պետությունների միջև հարաբերությունների հարցեր են, որոնք պետք է մշակվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև»։ Սակայն, նրա խոսքով, մարդասիրական մտահոգությունները և մշակութային ժառանգությունը պաշտպանելու կոչերը չպետք է համարվեն միջամտություն։

Կանադան կոչ է արել ազատ արձակել քաղբանտարկյալներին ինչպես անցյալ ամռանը, այնպես էլ Թրյուդոյի օրոք՝ անդրադառնալով նաև փախստականների վերադարձի իրավունքի պաշտպանությանը։ Սակայն Կանադայի կառավարությունը քննադատության է ենթարկվել 2020 թվականի պատերազմի ժամանակ՝ Օնտարիոյում արտադրված մասերի պատճառով, որոնք, ենթադրաբար, հայտնվել էին թուրքական անօդաչու թռչող սարքերում, որոնք էլ հետագայում վաճառվել էին Ադրբեջանին և կարևոր դեր խաղացել մարտադաշտում։

Թուրքիան ու Ադրբեջանը հերքել են մեղադրանքը, չնայած դա Կանադային դրդեց ժամանակավորապես դադարեցնել ռազմական արտահանումը Թուրքիա։ Բացի այդ՝ Հայաստանի կառավարությունն անցյալ տարի ձերբակալել է մի քանի կրոնական գործիչների, որոնց մեղադրում է Փաշինյանի դեմ հեղաշրջում կազմակերպելու համար, այդ թվում՝ Բագրատ Գալստանյանին, որը Կանադայի քաղաքացիություն ունեցող հոգևորական է: Այդ ժամանակ Global Affairs-ը CBC News-ին հայտնել էր, որ կապի մեջ է տեղական իշխանությունների հետ, բայց լրացուցիչ մանրամասներ չէր տրամադրել՝ հղում անելով գաղտնիության հետ կապված մտահոգություններին։

Ռազմական փորձագետները նշել են, որ Կանադան կարող է խորացնել համագործակցությունը հայկական զինված ուժերի հետ։ Քինգսթոնի Թագավորական ռազմական քոլեջի պրոֆեսոր Ալան Ուայթհորնն ասել է, որ կանադացիները կարող են համագործակցել հայկական ռազմական ակադեմիաների հետ՝ արդիականացմանն աջակցելու համար։ Ուայթհորնն ընդգծել է, որ Կանադան արդեն իսկ համագործակցում է Հայաստանի հետ ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության բարելավման ծրագրի շրջանակում, բայց կարող է նաև ձգտել ավելի անմիջական երկկողմ հարաբերությունների։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Նիկոլ
Այսօր պատմական օր է. մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. Նիկոլ Փաշինյան
Արփինե
Նոր Սահմանադրությունը ներկայացվելու է որպես «խաղաղության Սահմանադրություն». Արփինե Հովհաննիսյան
Աժ
Փոխվում է Սահմանադրության նախաբանի գաղափարական և արժեքային բովանդակությունը. ԱԺ պատգամավոր
Զոհ
Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
Եմեն
Սաուդյան Արաբիայի հարձակումների հետևանքով Եմենում տասնյակից ավելի զոհեր են գրանցվել
Ուկրաինա
Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
Ալիև
Ալիևն ու ԱՄՆ ներքին անվտանգության նախարարը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը
Իշխան
Անկախության հռչակագիրը խաղաղության խոչընդոտ ներկայացնելն ալիևյան օրակարգ է․ Իշխան Սաղաթելյան
Թրամփ
Կրեմլում Թրամփի և Պուտինի հարաբերությունները կարևորել են խաղաղության և անվտանգության համար
Լևոն
Ինչպե՞ս սրբացնել Ալիևի սահմանադրությունը. Լևոն Զուրաբյան
Եկեղեցի
Սահմանադրության նոր նախագծում խմբագրվել է եկեղեցուն վերաբերող կետը
Նիկոլ
Եթե ժողովուրդը դեմ կքվեարկի նոր Սահմանադրությանը՝ ես հրաժարական կտամ, եթե կողմ քվեարկի, այլևս չեմ առաջադրվի. Փաշինյան
Նոր
Ներկայացվել է նոր Սահմանադրության նախագիծը, տեքստում բացակայում է Անկախության հռչակագրին հղումը
Նոր
Փաշինյանը ներկայացրել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով
Հրեա
Հրեա տղամարդը թքել է Երուսաղեմի Սուրբ Հակոբ վանքի ուղղությամբ
Հետք
Ադրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 տոկոսը. «Հետք»
Զելենսկի
Զելենսկին ԱՄՆ-ից կրկին պահանջել է թույլատրել «Patriot» համակարգերի համար հակահրթիռների մատակարարումը
Ղալիբաֆ
Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է հակառակորդին ռազմականապես զսպելու մակարդակին հասնելու մասին
Սուրեն
246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը». Սուրեն Սուրենյանց
Թրամփ
Թրամփը չի բացառել Իրանի դեմ հարվածների վերսկսումը Նոր տարուց հետո
Պուտին
Պուտինը համաձայնել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային երաշխիքներ տրամադրի
Հութի
Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի ենթակառուցվածքներին հարվածելու մասին
ԱՄՆ
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գաղտնի ցանցն արդեն երրորդ օրն է՝ չի աշխատում. NBC News
Նիկոլ
Ես առաջարկում եմ, որ ընդդիմությունն ապահովի անհրաժեշտ 6 ձայնը, և մենք գնանք նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի․ Փաշինյան
Տաթևիկ
Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան
Լևոն
Լևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի գրոսմայստերին
Կիև
Ուկրաինան հարվածել է Սմոլենսկի մերձակայքում պայթուցիկ նյութերի բաղադրիչների ռուսաստանյան խոշորագույն արտադրողներից մեկին
Իրան
Պենտագոնում Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողության ծախսերը գնահատել են 48 մլրդ դոլար
Զելենսկի
Զելենսկին Բեռլինում քննարկումներ է անցկացրել ԱՄՆ նախագահի բանագնացների հետ
Կիև
Կիևի ուղղությամբ ռուսական հարվածի հետևանքով վնասվել են Նիդերլանդների և Ավստրիայի դեսպանատները