Ի՞նչ է նշանակում «ՀՀ-ն պատրաստ է Հայաստան-Ադրբեջան 1991 թվականի սահմանային գծի ողջ երկայնքով զորքերը հետ քաշել ապահով հեռավորության վրա»

Ի՞նչ է նշանակում «ՀՀ-ն պատրաստ է Հայաստան-Ադրբեջան 1991 թվականի սահմանային գծի ողջ երկայնքով զորքերը հետ քաշել ապահով հեռավորության վրա»

Եկեք հասկանանք՝ ինչ ասել է «ՀՀ-ն պատրաստ է Հայաստան-Ադրբեջան 1991 թվականի սահմանային գծի ողջ երկայնքով զորքերը հետ քաշել ապահով հեռավորության վրա»։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոն»-ի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը։ 

Նա նշել է․ «Դա նշանակում է․

- Ադրբեջանին տալ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղն իր հարակից տարածքներով և ռազմավարական նշանակություն ունեցող Թեժքար լեռը, որից թշնամին ուղիղ նշանառության տակ է առնելու ողջ Արարատյան դաշտավայրն իր գյուղերով,

- Ադրբեջանին տալ Տավուշի մարզից զգալի հատված,

- Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի, Գեղարքունիքի ու Տավուշի մարզերի 70 բնակավայր դնել գոյաբանական վտանգի տակ, մասնավորապես՝

մասամբ կամ ամբողջովին չեզոք գոտու (նետրալկայի) վերածվել կամ ամբողջությամբ թշնամուն տալ ներկայումս առաջնագծից մինչև 1 կմ հեռավորության վրա գտնվող 34 բնակավայր (նկարներում նշված են կարմիր նշանով)՝

․ 18-ը Սյունիքում՝ Ներքին Հանդը, Ճակատենը, Գեղանուշը, Գոմարանը, Կապանը, Սյունիքը, Դիցմայրին, Դավիթ Բեկը, Ձորակը, Վանանդը, Շուռնուխը, Որոտանը, Այգեձորը, Ներքին Խնձորեսկը, Կոռնիձորը, Արավուսը, Խնացախը, Խոզնավարը,

․ 1-ը Վայոց Ձորում՝ Բարձրունին,

․ 2-ը Արարատում՝ Երասխը, Տիգրանաշենը,

․ 13-ը Տավուշում՝ Բերքաբերը, Բաղանիսը, Այգեպարը, Պառավաքարը, Այգեհովիտը, Կայանը, Ազատամուտը, Դիտավանը, Կիրանցը, Ոսկեպարը, Վերին Ոսկեպարը, Դովեղը, Բերդավանը

- մասամբ չեզոք գոտու վերածել կամ թշնամու ԶՈւ ուղիղ նշանառության և վերահսկողության տակ դնել ներկայումս առաջնագծից մինչև 1-2․5 կմ հեռավորության վրա գտնվող 36 բնակավայր (նկարներում նշված են դեղին նշանով)՝

․ 11-ը Սյունիքում՝ Սրաշենը, Շիկահողը, Ագարակը, Խդրանցը, Եղվարդը, Ուժանիսը, Նոր Առաջաձորը, Կաղնուտը, Կարմրաքարը, Տեղը, Վաղատուրը,

․ 7-ը Վայոց Ձորում՝ Նոր Ազնաբերդը, Խնձորուտը, Խաչիկը, Ամաղուն, Արենին, Չիվան, Ելփին,

․ 4-ը Արարատում՝ Զանգակատունը, Լանջառը, Ուրցալանջը, Պարույր Սևակը,

․ 2-ը Գեղարքունիքում՝ Վահանը, Ճամբարակը (հաշվի առնելով որ ադրբեջանցիները հետ չեն քաշվելու 2021-2022 թթ․ ՀՀ, այդ թվում՝ Գեղարքունիքից օկուպացված հատվածներից, նշված երկու բնակավայրերին կարելի է ավելացնել նաև Կութը, Ներքին Շորժան և Վերին Շորժան (նկարներում նշված են մանուշակագույն նշանով)),

․ 12-ը Տավուշում՝ Չինարին, Մովսեսը, Ներքին Կարմիր Աղբյուրը, Վազաշենը, Աչաջուրը, Սևքարը, Սարիգյուղը, Ներքին Ծաղկավանը, Աճարկուտը, Կոթին, Բարեկամավանը, Նոյեմբերյանը։

- Ադրբեջանին տալ և/կամ թշնամու ԶՈւ ուղիղ նշանառության և վերահսկողության տակ դնել Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհներից հատվածներ, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհներ Սյունիքում, Վայոց Ձորում, Գեղարքունիքում և Տավուշում, ինչն ունենալու է բոլոր այն հետևանքները, ինչ ունեցանք Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն ճանապարհները թշնամուն հանձնելուց հետո,

- հերթական տարածքների և բարձունքների կորստով խաթարել մեր առաջնագիծը և ստեղծել հսկայական անվտանգային նոր խնդիրներ ու սպառնալիքներ, ճիշտ այնպես, ինչպես եղավ Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց Ձորում 2020-2023 թթ․-ին,

- Երասխի՝ չեզոք գոտու վերածմամբ կամ Ադրբեջանի կողմից ռազմակալմամբ թշնամու համար ուղիղ ճանապարհ բացել դեպի Արարատյան դաշտ ու Երևան,

- նշված 70 (73) և նրանց հարակից տասնյակ գյուղերը մատնել աստիճանական և ամբողջական հայաթափման ու կորստի,

- Հայաստանը կանգնեցնել անհաղթահարելի սոցիալ-տնտեսական և հումանիտար աղետների առաջ»։

 

Ի՞նչ է նշանակում «ՀՀ-ն պատրաստ է Հայաստան-Ադրբեջան 1991 թվականի սահմանային գծի ողջ երկայնքով զորքերը հետ քաշել ապահով հեռավորության վրա»
Ի՞նչ է նշանակում «ՀՀ-ն պատրաստ է Հայաստան-Ադրբեջան 1991 թվականի սահմանային գծի ողջ երկայնքով զորքերը հետ քաշել ապահով հեռավորության վրա»
Ի՞նչ է նշանակում «ՀՀ-ն պատրաստ է Հայաստան-Ադրբեջան 1991 թվականի սահմանային գծի ողջ երկայնքով զորքերը հետ քաշել ապահով հեռավորության վրա»
Ի՞նչ է նշանակում «ՀՀ-ն պատրաստ է Հայաստան-Ադրբեջան 1991 թվականի սահմանային գծի ողջ երկայնքով զորքերը հետ քաշել ապահով հեռավորության վրա»
Ի՞նչ է նշանակում «ՀՀ-ն պատրաստ է Հայաստան-Ադրբեջան 1991 թվականի սահմանային գծի ողջ երկայնքով զորքերը հետ քաշել ապահով հեռավորության վրա»

Ավելացնել նոր մեկնաբանություն