Որոշ ուղղություններում հակառակորդի նկատմամբ առավելություն ստանձնելու ուղղությամբ աշխատանք է տարվում. ԳՇ պետ

Որոշ ուղղություններում հակառակորդի նկատմամբ առավելություն ստանձնելու ուղղությամբ աշխատանք է տարվում. ԳՇ պետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Սահմանային իրադրությունը ներկա դրությամբ գնահատում եմ հարաբերականորեն կայուն, բայց Սյունիքի, Գեղարքունիքի ուղղություններում գրանցվում են հրադադարի ռեժիմի խախտումներ»,- Ջերմուկում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը:

«Ընդ որում՝ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման նպատակը միշտ իրավիճակը լարված պահելն է, բայց մեր կողմից գտնվում է հսկողության տակ»,- ասել է նա:

Հարցին, թե ինչպիսին է իրադրությունը Տեղ գյուղի հատվածում, արդյոք հնարավոր է եղել ադրբեջանցիներին հետ մղել մեր տարածքներից, ԳՇ պետը պատասխանել է. «Տեղի ուղղությամբ, այո, հակառակորդի հետ Հայաստանի զինված ուժերն արդեն իսկ գտնվում է շփման պայմաններում, ունենք նաև ստեղծված մեր առաջնագիծը, դիրքային համակարգը կատարելագործում ենք, բարելավում, օր օրի կատարում ենք համապատասխան աշխատանքներ հակառակորդի նկատմամբ որոշ ուղղություններում մեր դիրքերն էլ ավելի բարելավելու, նաև առավելություն ստանձնելու նպատակով: Մյուս հատվածներում զինված ուժերն իր առջև դրված խնդիրները կատարում է»:

Video file

Ավելացնել նոր մեկնաբանություն