Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանի ժամանակավոր նախագահ է նշանակել Դևլեթ Բահչելիին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանի ժամանակավոր նախագահ է նշանակել Դևլեթ Բահչելիին

Թուրքական ԶԼՄ-ների ի հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ խորհրդարանում ամենաավագ պատգամավորն «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին է, ուստի խորհրդարանի ժամանակավոր նախագահի պարտականությունները կկատարի նա։

#Դետքի_հետագծով

Դևլեթ Բահչելիի ղեկավարած «Ազգայնական շարժում» (ԱՇԿ)  կուսակցությունը Թուրքիայի քաղաքական դաշտում ունի երկարատև գոյություն, որն աչքի է ընկնում պանթյուրքիստական և ծայրահեղ ազգայնամոլական գաղափարներով։ ԱՇԿ-ի հիմնական նպատակը, որն ուրվագծել էր կուսակցության հիմնադիր Ա․ Թյուրքեշը, այսօր էլ իշխող է Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ, այն է՝ հզորացնել Թուրքիան, ապա արդեն հզոր Թուրքիայի դրոշի ներքո միավորել ողջ թյուրքական աշխարհը։

«Ազգայնական շարժում» կուսակցությունը Թուրքիայում Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կոալիցիոն գործընկերն է։

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն