Թուրքական պետությունը պարտավոր է վերջնական որոշում կայացնել հայ-ադրբեջանական հարցի վերաբերյալ. Ֆուաթ Օքթայ
Թուրքական պետությունը պարտավոր է արագ և վճռականորեն լուծել այնպիսի հարցեր, ինչպիսիք են հայ-ադրբեջանական հարցը, ռուս-ուկրաինական պատերազմը, լիբիական և սիրիական հակամարտությունները:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը «Habertürk» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ այս տեսանկյունից երկրում առկա նախագահական կառավարման համակարգն ամենաարդյունավետն է, իսկ փոխնախագահի պարտականությունները, որոնք ընդդիմության առաջնորդը խոստանում է իր գործընկերներին ընտրություններում հաղթելու դեպքում, խոչընդոտներ կստեղծեն պետական կառավարման համակարգում:
Օքթայը հավելել է, որ ներկայիս համակարգում, թեև վերջնական որոշումը կայացնում է երկրի ղեկավարը, բոլոր գործընթացներն իրականացվում են քննարկման հիման վրա։
Ավելացնել նոր մեկնաբանություն