Ժամանակակից վիկինգները. Նորվեգիայի կին հատուկ ուժայինների «Jegertroppen» միավորումը

Ժամանակակից վիկինգները. Նորվեգիայի կին հատուկ ուժայինների «Jegertroppen» միավորումը

Նորվեգիայի զինված ուժերը զորակոչ ունեն և՛ արական, և՛ իջական սեռի  ներկայացուցիչների համար: Աարական սեռի համար բանակում ծառայելու պարտադիր տարիք է սահմանված 19 - 44 տարեկան ժամանակահատվածը, որը  ներդրվել է դեռևս 1897 թ.:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կանանց թույլատրվում է ծառայել որպես կամավոր պահեստազոր 1959 թվականից, 1976 թվականին օրենքում փոփոխություն կատարվեց՝ թույլ տալով կանանց կանոնավոր ծառայության անցնել ոչ մարտական դերերով, իսկ 1984 թվականին բոլոր մարտական դիրքերը բացվեցին կանանց համար:

2009 թ. բոլոր կանայք պարտավոր են մասնակցել զորակոչային խորհրդին և անցնել նույն ուղին, ինչ արական սեռի ներկայացուցիչները, սակայն զինծառայությունը մնաց կամավոր: 2015 թվականի հունվարին օրենքը կրկին փոխվում է. Պարտադիր ծառայության զորակոչը տարածվում է նաև կանանց վրա՝ Նորվեգիան դարձնելով ՆԱՏՕ-ի առաջին անդամը և առաջին եվրոպական երկիրը, որը երկու սեռերի համար զինվորական ծառայությունը դարձնեց պարտադիր:

Ավելացնել նոր մեկնաբանություն