jfıef

Հովհաննես Քաջազնունի

Հովհաննես Քաջազնունին եղել է Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետը (1918 թ. հունիսի 7 - 1919 թ. ապրիլի 13): 

Ծնվել է 1868 թվականի փետրվարի 1-ին Թիֆլիսի նահանգի Ախալցխա քաղաքում (Վրաստանի Ջավախեթի շրջան)։ 

Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրումից հետո Հովհաննես Քաջազնունին 1918 թ. հունիսի 7-ին նշանակվել է  առաջին վարչապետ։ Քաջազնունին երկիրը կառավարել է գրեթե մեկ տարի։ Նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստանը գտնվում էր ամենածանր վիճակում, կային ներքին ու արտաքին խնդիրներ: Այս մասին Քաջազնունին գրել է իր «Հայաստանի Հանրապետություն» գրքում. «Հայաստանը մնացել էր մենակ, չորս կողմից շրջապատված թշնամի կամ անբարյացակամ ուժերով, առանց որևէ արտաքին նեցուկի և օգնության»:

Հովհաննես Քաջազնունին 6 զավակ է ունեցել՝ 4 որդի, 2 դուստր: Որդիներից Աշոտը զոհվել է Ղարաքիլիսայի կռիվներում, Արամ Քաջազնունին երկու անգամ վիրավորվելուց հետո զոհվել է 1920 թ. Զանգիբասարում՝ հայերի և թաթարների միջև բախումների ժամանակ, Ռուբեն Քաջազնունին գերվել է Կարսում, երբ թուրքերը գրավեցին քաղաքը 1920 թվականի աշնանը։

Չորրորդ որդին՝ Կարենը, դառնում է բոլշևիկ և հոր դեմ ցուցմունք-մատնագիր ներկայացնում և նշում, որ իր հայրը «համոզված դաշնակցական է, խորհրդային կառավարության թշնամի»: Քաջազնունուն ձերբակալում են և կայացնում գնդակահարության դատավճիռ (թեև չի բացառվում, որ ստիպողաբար են կորզել իրենց ուզած ցուցմունքը): Դատավճիռը չեն կարողանում իրականացնել, քանի որ տուբերկուլյոզի սրացման պատճառով նախկին վարչապետն անասելի տանջանքների ու տառապանքի մեջ մահանում է բանտային հիվանդանոցում, 70 տարեկան հասակում:

Դառը ճակատագիր է բաժին ընկել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր հայրերից մեկին՝ անվանի ազգային-քաղաքական ու պետական գործիչ Հովհաննես Քաջազնունուն:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն