Աֆղանստանի կանանց մարտավարական դասակը (FTP)

Աֆղանստանի կանանց մարտավարական դասակը (FTP)

Աֆղանստանի կանանց մարտավարական դասակի անդամներն աջակցում են հատուկ անվտանգության ուժերին հակաահաբեկչական գործողությունների ժամանակ՝ մասնագիտանալով կանանց և երեխաների որոնման, հարցաքննության և բժշկական օգնության հարցում:

Կանանց դասակը կամ «FTP»-ն աֆղան կանանց մի փոքր ստորաբաժանում է, որն աշխատում է Աֆղանստանում ԱՄՆ հատուկ գործողությունների ուժերի (SOF) հետ: «FTP»-ն նաև Աֆղանստանի հատուկ անվտանգության ուժերի (ASSF) մաս է կազմում: Կին զինվորականները հավաքագրվել են Պաշտպանության, Ներքին գործերի նախարարություններից, ինչպես նաև սովորական բնակչությունից:

Նրանց առաջնային խնդիրներից մեկը կանանց և երեխաների հետախուզումը, հարցաքննությունը և բժշկական օգնությունը՝ հարգելով աֆղանական մշակույթը և հետևելով իսլամի օրենքներին: Այս կանայք իրենց վրա են վերցնում նույն ռիսկերն ու վտանգները, ինչ իրենց տղամարդ գործընկերները:

«FTP»-ի անդամները ծառայում են Աֆղանստանում՝ հաղթահարելով 15 շաբաթվա համար նախատեսված կուրսերը:  Կանանց դասակը համալրելու համար վերջիններիցս պահանջվում է ոչ միայն դժվարությունները հաղթահարելու տոկունություն, ռիսկային պայմաններում արագ կողմորոշվելու և որոշումենր կայացնելու ունակությունը, այլև՝ գրագիտություն:

ԱՄՆ բանակի Մշակութային աջակցության թիմի անդամների աջակցությամբ վերապատրաստման ընթացքում աֆղան կանայք յուրացնում են ֆիզիկական պատրաստվածության, տարբեր զինատեսակների, այդ թվում՝ ինքնաշեն զենքերի, ցամաքային նավիգացիայի և բժշկական օգնության ունակություններ: Բացի դրանից, նրանք պարբերական մասնակցում են տակտիկական պարապմունքներին։

Ներկայում՝ Աֆղանստանի կառավարության անկումից և թալիբների կողմից իշխանության գրավումից հետո, «FTP»-ի կին զինվորներից շատերը հայտնվել են թալիբներ թիրախում: Ոմանց հաջողվել է փախչել ԱՄՆ և այլ երկրներ։ Այնուամենայնիվ, շատերն դեռ մնում են Աֆղանստանում՝ ԱՄՆ հոգածության ներքո, և ծառայում հայրենիքին՝ վտանգելով իրենց կյանքը:

Ավելացնել նոր մեկնաբանություն