In 1908 repression of the June Revolution

1908 թ. հունիսի հեղափոխության ճնշումը

1911 թ. նոյեմբերին Ցարական կառավարությունն Անգլիայի աջակցությամբ Իրանի կառավարությունից պահանջեց Շուստերի հրաժարականը և արգելեց այդուհետ օտարերկրյա խորհրդականներ հրավիրելն առանց Անգլիայի կամ Ռուսաստանի համաձայնության։

Մեջլիսը մերժեց այդ պահանջը։ Ի պատասխան Ցարական կառավարությունն Ադրբեջան և Խորասան ուղարկեց ռազմական ուժեր։ Նրանք ոչնչացրին իրանցի կամավորներին, երկրի հարավում նույնն արեցին անգլիական զորքերը։ 1911 թ. դեկտեմբերին ցրվեցին մեջլիսը, էնջումենները, և փակվեցին մի շարք թերթեր։ Իրանի հեղափոխությունը ճնշվեց։

Չնայած իրանական հեղափոխությունը պարտություն կրեց, այնուամենայնիվ այն մեծ հարված հասցրեց և ճեղքեց ֆեոդալական կարգերը երկրում՝ հասարակությանը տանելով գիտակցված հասարակական կյանքի ուղով։

Հեղափոխությունն Իրանում, որը սկսվեց ռուսական հեղափոխության ազդեցությամբ, իր հերթին մեծ ազդեցություն թողեց Արևելքի այլ երկրների վրա։

Ավելացնել նոր մեկնաբանություն