
Սևամորթ մայր ու դուստր զույգն առաջինն է ավարտել ԱՄՆ ռազմածովային ակադեմիան
Թիմիկա Լինդսին և Էլիզ Լինդսին վերջերս պատմություն կերտեցին՝ դառնալով առաջին սևամորթ մայր ու դուստր զույգը, որն ավարտել է ԱՄՆ ռազմածովային ակադեմիան։ Ի դեպ, սա աննախադեպ էր, քանզի 177-ամյա պատմության ընթացքում ակադեմիան սևամորթ կին շրջանավարտ չէր ունեցել։ Թիմիկան նավատորմի թոշակի անցած կապիտան է, ակադեմիան ավարտել է 1992-ին, իսկ նրա դուստրը՝ Էլիզը՝ այս տարվա մայիսի 26-ին:
Մայր ու դուստր վստահ էին, որ այլ կերպ լինել չի կարող, քանի որ Թիմիկայի ընտանիքը երկար տարիներ ծառայել է հայրենիքին. այդ պատմությունը սկիզբ է առել դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմից: Թիմիկայի պապերը ծառայել են բանակում, հայրը՝ ծովային հետևակային կորպուսում, նրա զարմիկը ներկայումս ծառայում է ռազմածովային ուժերում, իսկ զարմուհին՝ ռազմաօդային ուժերում, ամուսինը, որը մի քանի տարի առաջ հանկարծամահ է եղել, ծովային հետևակի պահեստազորի փոխգնդապետ էր, հորեղբայրներն առաջին սևամորթ տղամարդկանցից էին, որոնք 1942 թվականին միացել են նավատորմի «B-1» խմբին և արժանացել Մեսմանի կոչմանը:
«Մենք անդավաճան ենք այդ ամենին՝ հավատարմության երդմանն ու Սահմանադրությանը,- բացատրել է Թիմիկան:- Դրա համար ենք պայքարում»:
Ավելացնել նոր մեկնաբանություն