hdyeud

Ադրբեջանի որդեգրած «խաղաղության» դրսևորումները

Ադրբեջանն ամենօրյա ռեժիմով «խաղաղության» գործընթացի մասին է խոսում և միջազգային համաժողովների, հանդիպումների ժամանակ բարձրաձայնում իր տեսակետը «խաղաղության» գործընթացը սկսելու վերաբերյալ։

Ակնհայտ է, որ Ադրբեջանը չի ձգտում խաղաղության և դրա անվան ներքո փորձելու է դիմել ռազմական սադրանքների՝ իր նպատակին հասնելով միայն ռազմական ճանապարհով։

Ադրբեջանը խոսում է «խաղաղություն» հաստատելու իր ցանկության մասին՝ Հայաստանին մեղադրելով այդ գործընթացի ճանապարհին «խոչընդոտ» հանդիսանալու համար։ Սակայն Ադրբեջանի քայլերն այս համատեքստում իրական խաղաղության հետ որևէ առնչություն չունեն․

  1. Բերձորի հատվածով հումանիտար բեռներ անցկացնելու արգելքից հետո Արցախում ճգնաժամային իրավիճակ է (հունիսի 15-ի առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո Ադրբեջանն արգելել է Բերձորի (խմբ) միջանցքով հումանիտար բոլոր ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները):   
  2. Ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրումը վտանգ ու խոչընդոտ է Արցախի և Հայաստանի միջև ազատ տեղաշարժի ապահովման հարցում (Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը «Հայաստանի հետ սահմանին» տեղադրել է սահմանային անցակետ)։
  3. «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու մասին քննարկումներ են անում․ նշենք, որ այս արհեստածին ձևակերպման ներքո ենթադրվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը։
  4. Վերջերս ավելի ակտիվ քննարկում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման անխուսափելիության հարցը։

Այս և մի շարք այլ դրսևորումներն Ադրբեջանի կողմից ցույց են տալիս, որ Ադրբեջանի բարձրաձայնած «խաղաղությունն» իրական խաղաղության հետ որևէ աղերս չունի․թշնամի երկրի «խաղաղության» ծրագիրն իրականում Հայաստանը նվաճելու ծրագիր է։

Այս համատեքստում կարևոր է նաև նշել, որ ադրբեջանական մամուլում այսօր տարածվել է տեսանյութ, որտեղ «խաղաղասեր» թշնամիները կոտրում են Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղի՝ Արցախյան առաջին պատերազմում զոհված զինվորների շիրմաքարերը։  (Տեսանյութը Գառնիկ Դավթյանի տելեգրամյան ալիքում)

#Դետքի_հետագծով

Հեղինակ՝ Ասյա Գևորգյան

 

Ավելացնել նոր մեկնաբանություն