Ի՞նչն է խթանում «Իսլամական պետության» ապստամբությունը Իրաքում և Սիրիայում:

Ի՞նչն է խթանում «Իսլամական պետության» ապստամբությունն Իրաքում և Սիրիայում

Ի՞նչն է խթանում «Իսլամական պետության» ապստամբությունն Իրաքում և Սիրիայում

«Իսլամական պետություն» կազմակերպության (ԻՊ) զինյալները վերջերս ավելացրել են իրենց հարձակումներն Իրաքի անվտանգության ուժերի և խաղաղ բնակիչների վրա՝ պատճառելով տասնյակ զոհեր՝ ընդգծելով այն սպառնալիքը, որ խմբավորումը դեռևս վտանգ է ներկայացնում Իրաքում և հարևան Սիրիայում կայունության պահպանման գործում: Խմբավորումը 2022 թ. դեկտեմբերին իրականացրել է տարատեսակ հարձակումներ Իրաքի անվտանգության ուժերի և խաղաղ բնակիչների դեմ։

Ծայրահեղականներն օգտագործել են ճանապարհի եզրին գտնվող ռումբեր և «հարվածել-փախչելու» մարտավարությունը, մասնավորապես Բաղդադից հյուսիս գտնվող գյուղական շրջաններում, Քիրքուկ քաղաքի շրջակայքում և արևելյան Դիյալա ու Սալահուդին նահանգներում: Նավթով հարուստ Քիրքուկ քաղաքը և նրա շրջանները, Դիյալայի որոշ շրջաններ և Նինվե նահանգները համարվում են կոնֆլիկտային և ոչ կայուն տարածքներ Իրաքի կառավարության և Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության (KRG) միջև: Իրաքի մշտական Սահմանադրության 140-րդ հոդվածը նախանշում է միջոցներ, որոնց դեպքում այդ տարածքները կարող են մնալ Իրաքի կազմում կամ միանալ KRG-ին: Սակայն 2007 թվականից ի վեր այդ ամենի իրականացումը կանգ է առել:

«Իրաքի զինված ուժերի տարբեր հատվածների միջև համակարգման բացակայությունը (այդ թվում՝ KRG ուժերը) և ռազմական մի քանի հրամանատարությունների առկայությունը վերջին հարձակումների հիմնական գործոններն են»,- ասել է քուրդ պատգամավոր և անվտանգության անդամ Քարիմ Շուքուրը: Այդ մասին դեկտեմբերին «The New Arab»-ին հայտնել է Իրաքի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովը:

Իրաքի անվտանգության ուժերը կազմված են կանոնավոր բանակից, հակաահաբեկչական ուժերից, դաշնային ոստիկանությունից, տեղական ոստիկանությունից և անվտանգության մարմիններից, սահմանապահներից, Իրանի կողմից աջակցվող շիա ժողովրդական մոբիլիզացիայի ուժերից (PMF) և քրդական փեշմերգա ուժերից:

Անվտանգության ոլորտում առկա են բացեր դաշնային Իրաքի և KRG-ի միջև շարունակվող քաղաքական տարաձայնությունների պատճառով: 140-րդ հոդվածի հարցերի նկատմամբ զգայուն տարածքների շուրջ վեճերը հաճախ տուժում են անվտանգության ուժերի թերի կամ անկայուն ներկայությունից, և դա ԻՊ-ին հնարավորություն է տալիս գործելու։ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները 2022 թվականին Սիրիայում և Իրաքում սպանել են ԻՊ-ի մոտ 700 կասկածյալ անդամի, ևս 374-ին ձերբակալել են երկու երկրներում։

Պատասխանելով հարցին, թե արդյոք ԻՊ-ն օգտագործվում է Իրանի և Թուրքիայի կողմից որպես վստահված անձ Իրաքում և Սիրիայում քաղաքական շահերի համար, կարող ենք պատասխանել հետևյալ կերպ. ամեն անգամ, երբ Թուրքիան թիրախավորում է Սիրիայի դեմոկրատական ուժերին (SDF), նա վերահղում է նրանց ԴԱԻՇ-ի դեմ իրենց առաքելությունից: Այստեղ մտահոգության առիթ է առաջանում Ալ Հոլում և տեղահանվածների այլ ճամբարներում գտնվող հազարավոր երիտասարդների կապակցությամբ, քանի որ նրանք գտնվում են ԴԱԻՇ-ի թիրախի ներքո։ Հաշվի առնելով վերջին տարիների մարտավարությունը բանակը համալրելու հարցում՝ ԴԱԻՇ-ն իր թիրախի ներքո վերցնում է երիտասարդներին՝ նրանց համարելով տաքարյուն և իրենց քաղաքականության իրականացմանը համապատասխան։

Դեկտեմբերի 21-ին Իրաքյան Քուրդիստանի Սուլեյմանիայի անվտանգության ուժերը հայտարարեցին, որ քրդական անվտանգության ուժերը հինգ ամիս տևած գործողություններից հետո ձերբակալել են ԻՊ-ի 54 զինյալի, այդ թվում՝ արաբների և քրդերի, Սուլեյմանիա, Սալահուդին և Դիյալա նահանգների տարբեր շրջաններում:

Մի շարք գործոններ օգնել են ԻՊ-ին մեծացնել հարձակումները, հատկապես Քիրքուկ, Դիյալա և Սալահուդին նահանգների վիճելի շրջաններում, որտեղ տեղանքը, որը կազմված է բազմաթիվ բլուրներից, քարանձավներից և հովիտներից, զինյալներին հնարավորություն է տալիս հեշտությամբ թաքնվելու և հարձակումներ գործելու։

Ավելացնել նոր մեկնաբանություն