«Խաղաղության» ֆոնին հայկական կողմը զոհեր է ունենում
Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 4 զոհ:
Զուգահեռ իրականությունում հունիսի 27-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը:
Վաշինգտոնում քննարկվում են տարածաշրջանում անվտանգության հաստատման մասին հարցեր, «խաղաղության պայմանագիրը», իսկ դրան զուգահեռ տեղի են ունենում սադրանքներ, որոնց արդյունքում հայկական կողմը զոհեր է ունենում։ Բանակցությունների արդյունքում քննարկումները որևէ հիմք չեն հանդիսանում Ադրբեջանի համար, և սա ևս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանն ագրեսիվ, սադրիչ պետություն է տարածաշրջանում։
Սա է Ադրբեջանը և իր որդեգրած քաղաքականությունը։ Խաղաղություն, այն էլ Ադրբեջանի հետ, իրապես հնարավոր չէ․ Ադրբեջանը «խաղաղության» կգնա միայն ռազմական ճանապարհով։
#Դետքի_հետագծով
Ավելացնել նոր մեկնաբանություն