գհհըռտ

Ադրբեջանի կեղծ քարոզչությունը տեղեկատական դաշտում

Ադրբեջանական մամուլում ամենօրյա ռեժիմով տեղեկություն է տարածվում շրջափակման, անօրինական անցակետի տեղադրման անհիմն լինելու վերաբերյալ։

  1. Ադրբեջանցի ռազմական փորձագետ Ռ. Մամեդլին ընդգծել է, որ Արցախ մարդասիրական ապրանքների ուղարկելու հետ կապված երբեք խնդիր չի եղել. «Այս փաստն ամենահամոզիչ պատասխանն է նրանց, ովքեր փորձում են Բերձորում (խմբ․) հաստատված դրությունը ներկայացնել որպես «շրջափակում»։ Նշված կետի ստեղծման նպատակը պարզապես Ադրբեջանի տարածք ռազմական բեռների փոխադրումը կանխելն է»։ 28․06
  2. Կարմիր խաչի միջազգային կոմիտեին պատկանող բժշկական մեքենաներն անցել են Բերձորի (խմբ․) սահմանային անցակետով և Արցախից (խմբ․) Հայաստան տեղափոխել 15 հիվանդի։ 25․06 

Այս երկու դրույթներն Ադրբեջանն ամենօրյա ռեժիմով տարածում է՝ արդարացնելով իր իսկ կատարած անօրինականությունները։

Կարևոր է նկատել՝ ադրբեջանական մամուլը գրում է, որ քաղաքացիական մեքենաները ևս անարգել անցնում են, սակայն իրականությունն այլ է։ Ադրբեջանի նշած քաղաքացիական մեքենաները Կարմիր խաչի միջազգային կոմիտեին պատկանող բժշկական մեքենաներն են, իսկ Ադրբեջանը դա ներկայացնում է որպես քաղաքացիական մեքենաներ, որպեսզի տպավորություն ստեղծվի, որ որևէ խոչընդոտ Ադրբեջանը չի հարուցել։

 

Հիշեցնենք, որ հունիսի 15-ի առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո Ադրբեջանն արգելել է Բերձորի (խմբ․) միջանցքով հումանիտար բոլոր ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները: Բայց այս ամենին զուգահեռ ադրբեջանական իշխանությունները շարունակում են տարբեր կեղծ դրույթների միջոցով տպավորություն ստեղծել Ադրբեջանի «արդար» քայլերի մասին։

 

#Դետքի_հետագծով

Ավելացնել նոր մեկնաբանություն