Submitted by M. Gasparyan on
Քսի

Չինաստանի նախագահը կոչ է անում զինվորականներին պատերազմի պատրաստվել «անկում ապրող» Արևմուտքի հետ

Վկայակոչելով 2020 թվականի դեկտեմբերին Քսիի և Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական ռազմական հանձնաժողովի միջև կայացած հանդիպման փաստաթղթերը՝ ճապոնական «Kyodo News»-ը պնդում է, որ Չինաստանի նախագահը հայտարարել է. «Արևելքը վերելք է ապրում, իսկ Արևմուտքը՝ ընդհակառակը»։
Ուժերի այս փոփոխվող հավասարակշռության պայմաններում Քսին կանխատեսում էր, որ տեղայնացված հակամարտությունը կարող է բռնկվել և ընդլայնվել, թեև նա ենթադրաբար բացառում էր երրորդ համաշխարհային պատերազմի հավանականությունը: Անհասկանալի է, թե Քսին ինչպիսի «ապացույցներ» ունի, սակայն ճապոնական լրատվամիջոցն ասում է, որ նա Թայվանը դիտարկում է որպես հավանական բռնկման կետ:
Հաղորդվում է, որ փաստաթղթերը կազմվել են 2020 թվականի հանդիպումից հետո և տրամադրվել չինացի հրամանատարներին ու կուսակցական պաշտոնյաներին անցյալ ամառ: Այդ պահին, Ռուսաստանի պնդմամբ, ինքը պայքարում էր «արևմտյան ամբողջ ռազմական մեքենայի դեմ» Ուկրաինայում, իսկ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև լարվածությունը Թայվանի շուրջ հասել էր գագաթնակետին՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարության պատճառով, թե ինքը չինական կղզին կպաշտպանի ռազմական ուժով:
 

Ավելացնել նոր մեկնաբանություն