10 ամենաթանկարժեք ռազմական զենքերը

10 ամենաթանկարժեք ռազմական զենքերը

Հեղինակ
Մեսրոպ Պողոսյան
Ստորև ներկայացված է ըստ վերջին տվյալների թոփ 10 ամենաթանկարժեք զենքերը։

10. «P-8A Poseidon» - 33 միլիարդ դոլար

33 միլիարդ դոլար արժողությամբ «P-8A Poseidon»-ը նախատեսված է որպես հսկողության ինքնաթիռ, այդ իսկ պատճառով այն պատրաստված է նորագույն սենսորներով:

Այնուամենայնիվ, այն պարունակում է նաև այնպիսի զենքեր, ինչպիսիք են ականները, հրթիռները և տորպեդները:

9. «CVN-78 Class Aircraft Carrier» - 34 միլիարդ դոլար

«CVN-78» դասի ավիակիրն աշխարհում գոյություն ունեցող ամենաթանկ ռազմական զենքերից մեկն է, որն արժե 9.8 միլիարդ դոլար: Իսկ ավիակիրների պարկի գումարը 34 միլիարդ դոլար է:

Այն համարվում է ապագայի ավիակիր, որի յուրաքանչյուր միավորն ունի մոտ 4.5 ակր տարածք և կշռում է ավելի քան հարյուր հազար տոննա: Դա նրան հնարավորություն է տալիս մարտադաշտ դուրս բերելու 75 ինքնաթիռ, թեև պետք է նշել, որ այն ունի նաև «Evolved Sea Sparrow» հրթիռներ:

8. «Joint Mine Resistant Ambush Protected Vehicle» - 41.6 միլիարդ դոլար

Մինչ այժմ «Համատեղ ականակայուն դարանակալված մեքենան» կարևոր դեր է կատարել ԱՄՆ-ի բանակում՝ արժենալով 41.6 միլիարդ դոլար: Ինչպես երևում է նրա անունից, այն պաշտպանված է ոչ միայն փամփուշտներից, այլև ճամփեզրի ռումբերի պայթյունից, ինչը նշանակում է, որ զենքը կարևոր գործիք է եղել ինչպես Աֆղանստանում, այնպես էլ Իրաքում:

Հետաքրքիր է նշել, որ նման մեքենաների բավականին մեծ տեսականի կա առաքելությունների լայն շրջանակի համար, թեև դրանք բոլորն ունեն V-աձև դիզայն, որը հարմար է կայուն պայթյունների համար:

7. «Trident II Missile» - 53.2 միլիարդ դոլար

«Trident II» հրթիռը կարող է օգտագործվել ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ բրիտանական նավատորմում: Կարճ ասած, այն դասակարգվում է որպես SLBM, ինչը նշանակում է, որ այն բալիստիկ հրթիռ է և արձակվում է իր նպատակային թիրախի վրա սուզանավից, ինչի արդյունքում այն կարող է շարժվել մինչև 13.000 մղոն ժամում:

Այն երբեք չի օգտագործվել, և ենթադրվում է, որ երբեք էլ չի օգտագործվի, քանի որ զինված է միջուկային մարտագլխիկներով: Երկու ռազմածովային ուժերը միասին մինչ այժմ հրթիռային համակարգի վրա ծախսել են 53.2 միլիարդ դոլար:

6. «V-22 Osprey» - 57.8 միլիարդ դոլար

«V-22 Osprey»-ը բնութագրվում է իր անսխալ պրոֆիլով, ինչը կարելի է վերագրել այն փաստին, որ այն ունակ է կարճ թռիչքներ և վայրէջքներ, ինչպես նաև ուղղահայաց թռիչքներ և վայրէջքներ կատարելու:

Համակցված այս հնարավորությունները նրան հնարավորություն են ընձեռել գործելու տարբեր միջավայրերում, ինչը կարևոր է, քանի որ ենթադրվում է, որ այն հեռահար փոխադրամիջոց է՝ ինչպես ուղղաթիռների, այնպես էլ ֆիքսված թևերով ինքնաթիռների լավագույն բնութագրերով: Մինչ այժմ «V-22 Osprey»-ն արժեցել է 57.8 միլիարդ դոլար:

5. «F/A-18 E/F Super Hornet» - 65 միլիարդ դոլար

«Super Hornet»-ը նախատեսված է երկարաժամկետ օգտագործման համար, ակնկալվում է, որ այն կշարունակվի օգտագործել նույնիսկ այն ժամանակ, երբ նրա իրավահաջորդը՝ «F-35»-ը, կսկսի օգտագործվել: Յուրաքանչյուր «Super Hornet» զինված է 20 մմ ատրճանակով, որը նախատեսված է արտակարգ իրավիճակներում օգտագործելու համար, ինչպես նաև ամբողջական զինանոցով, որը ներառում է «օդ-օդ», «օդ-երկիր» հրթիռներ և նույնիսկ լազերային կառավարվող ռումբեր:

4. «F-22 Raptor» - 79.2 միլիարդ դոլար

Ընդհանուր առմամբ, «F-22 Raptor»-ն արժեցել է 79.2 միլիարդ դոլար, ինչը բավական խելամիտ արժեք է համարվում, եթե հաշվի առնենք, որ այն գերժամանակակից գաղտագողի կործանիչ է։ Այն ունի կարճ հեռահարության երկու «օդ-օդ» հրթիռ և միջին հեռահարության վեց «օդ-օդ» հրթիռ, որոնք ենթադրաբար նրան հնարավորություն են տալիս օդից պայթեցնելու իր հակառակորդներին, նախքան նրանք կնկատեն դրա ներկայությունը:

Այնուամենայնիվ, հետաքրքիր է նշել, որ այն կրում է նաև ռումբեր, որպեսզի կարողանա կատարել այլ առաքելություններ ևս:

3. «Virginia Class Submarine» - 83.7 միլիարդ դոլար

Չնայած լինելով «Seawolf» դասի սուզանավի ավելի մատչելի նմանակը՝ «Virginia» դասի սուզանավն արժեցել է 83.7 միլիարդ դոլար: Այն միջուկային էներգիայով հարձակողական սուզանավ է, որը նախատեսված է ծառայելու ափամերձ ջրերում, ինչպես նաև բաց օվկիանոսում:

Այն ունի սպառազինությունների լայն տեսականի, որոնք ներառում են, բայց չեն սահմանափակվում միայն ականներով, տորպեդներով և նույնիսկ «Tomahawk» հրթիռներով:

2. «Arleigh Burke DDG 51 Destroyer» - 101.8 միլիարդ դոլար

Մեկ «Arleigh Burke»-ն արժե 1.8 միլիարդ դոլար, մինչդեռ գոյություն ունեցող բոլոր «Arleigh Burke» կորժանիչներն արժեցել են մոտ 101.8 միլիարդ դոլար: Ինչպես մյուս կործանիչները, դա փոքր, բայց արագ և մանևրելու հնարավորություն ունեցող ռազմանավ է, որը նախատեսված է ավելի մեծ նավերը կարճ հեռահարության հարձակվողներից պաշտպանելու համար, բայց հետաքրքիր է նրանով, որ լայնորեն օգտագործում է կառավարվող հրթիռներ:

Նշված զինատեսակները պարունակում են հակաօդային հրթիռներից մինչև «Tomahawk» հրթիռներ, որոնք կարող են օգտագործվել ռազմավարական նպատակներով: Իհարկե, «Arleigh Burke»-ը զինված է նաև այլ սարքավորումներով, ինչպիսիք են տորպեդները, 5 դյույմանոց ատրճանակները և ականների դետեկտորները՝ այդպիսով հնարավորություն տալով նրան կատարել ավելի լայն գործառույթներ:

1. «F-35 Lightning II» - 1.5 տրիլիոն դոլար

Կարելի է ասել, որ «F-35»-ը տխրահռչակ է դարձել իր անընդհատ աճող արժեքով, որը, ինչպես ակնկալվում է, կկազմի մոտ 1.5 տրիլիոն դոլար իր օգտակար ծառայության ժամկետի գնահատված հինգուկես տասնամյակի ընթացքում: Մասամբ դա պայմանավորված է նրանով, որ ավելի քան մեկուկես տասնամյակ է ծախսվել դրա կատարելագործման վրա, ինչի արդյունքում զարգացման ծախսերը տարեցտարի կուտակվել են:

Այնուամենայնիվ, դա պայմանավորված է նրանով, որ ակնկալվում է՝ «F-35»-ը կարող է կատարել մի շարք գործառույթներ, այդ թվում՝ «F-35A»-ի, որն օգտագործվում է ստանդարտ թռիչքի և վայրէջքի համար, «F-35B»-ի, որը կիրառվում է կարճ թռիչքի և ուղղահայաց վայրէջքի համար, «F-35C»-ի, որն օգտագործվում է թռիչքի և վայրէջքի համար և հարմար է ինքնաթիռի փոխարեն օգտագործելու նպատակով:

Մնում է պարզել, թե արդյոք «F-35»-ի գաղտագողիությունը, գերազանց սենսորները և գերձայնային արագությունը նրան թույլ կտան պահպանել լավագույն կործանիչի իր համբավն այն դեպքում, երբ հայտնի է, որ մեկ ինքնաթիռը կարժենա առնվազն 100 միլիոն դոլար:

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author