Submitted by A.Muradyan on
65us64ue

Էրդողանը Պուտինին հավաստիացրել է, որ կշարունակի հացահատիկի գործարքը վերսկսելու ջանքերը

Թուրքիայի նախագահականի տարածած հաղորդագրության համաձայն՝ կողմերը  պայմանավորել են Պուտինի Թուրքիայի այցի շուրջ, հայտնում է «TRT Haber»-ը։

Թուրքիայի նախագահն ընդգծել է Սևծովյան հացահատիկային գործարքի կարևորությունը, որն անվանել է «խաղաղության կամուրջ»։ Նա ասել է, որ երկար ժամանակով դրա դադարեցումը կողմերից որևէ մեկի շահերին չի համապատասխանում։  Էրդողանը նշել է, որ Թուրքիան կշարունակի ինտենսիվ դիվանագիտական ջանքեր գործադրել Սևծովյան նախաձեռնության շարունակման համար։ 

Նշենք, որ հացահատիկային գործարքի ժամկետը լրացել է հուլիսի 17-ին, և Մոսկվան հրաժարվել է այն երկարաձգելուց։ 

Հիշեցնենք` Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրեցին Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում էր ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանումը Սև ծովով երեք նավահանգիստներից, ներառյալ Օդեսան։ Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում էր Ստամբուլում տեղակայված Համատեղ համակարգող կենտրոնը։

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն