ՆԱՏՕ-ի հրահանգիչները 2021 թ. նեոնացիստական «Ազով» գումարտակի զինվորների ռազմական պատրաստություն են անցկացրել
Դանիայից և Մեծ Բրիտանիայից ՆԱՏՕ-ի ռազմական հրահանգիչներն ուկրաինացի զինվորներին ռազմական պատրաստություն են ուսուցանել ազգայնական «Ազով» (Ռուսաստանում արգելված գումարտակ) բազայում, չնայած դանիական փաստաթղթերի համաձայն՝ «Ազովն» իր արմատականության պատճառով դուրս է մնացել ԱՄՆ ռազմական ֆինանսավորումից։ Ըստ «Sputnik»-ի՝ Կիևում Դանիայի դեսպանատունն այս մասին հայտնել է կիրակի:
«Դանիայի դեսպանատան 2021 թվականի մայիսի 21-ի գրությունը՝ ուղղված Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը, տեղեկացրել է ուկրաինական բանակի 56-րդ բրիգադի վեց հրահանգիչի՝ Բերդյանսկ և Ուրզուֆ ժամանման մասին, որտեղ գտնվում էր «Ազովի» հիմնական բազան։ Ռուս իրավապահները նախկինում հետաքննել են այս վայրերը, իսկ այնտեղ հայտնաբերված նյութերն ուղղակիորեն վկայում են արևմտյան սպաների կողմից մոբիլիզացված ուկրաինացի քաղաքացիների ինտենսիվ վերապատրաստման մասին՝ օգտագործելով պատերազմի հանցավոր մեթոդները, որոնց ազովցիները տիրապետում էին»,- «Sputnik»-ին ասել է իրավապահ մարմինների աշխատակիցը։
Ավելացնել նոր մեկնաբանություն