Submitted by M. Gasparyan on
.

Բելառուսական բրիգադը զորավարժություններ կանցկացնի Գրոդնոյի մարզում

ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ Բելառուսի զինված ուժերի 6-րդ մեխանիզացված բրիգադի հրամանատարաշտաբային զորավարժություններ են սկսվել Գոժսկի զորավարժարանում և Գրոդնոյի շրջանի որոշ հատվածներում, հայտնել է Բելառուսի պաշտպանության նախարարությունը։

«Զորավարժությունների ընթացքում կիրականացվեն մարտական դիրքերում բանակի ստորաբաժանումների հսկողությունը և ղեկավարումը: Զորավարժությունների նախապատրաստման ժամանակ ակտիվորեն օգտագործվել է հատուկ ռազմական գործողության փորձառությունը»,- հայտնել են ՊՆ-ից:

 

Մասնավորապես զորավարժությունների ընթացքում կօգտագործվի «անօդաչու թռչող սարքերի լայնածավալ կիրառման, տանկային և մեքենայացված հետևակային ստորաբաժանումների սերտ փոխգործակցությունն այլ զինատեսակների և ծառայությունների հետ»: Բացի դրանից` զորքերի հետ ռազմական գործողություններ կիրականացվեն մարտավարական բժշկության հմտություններով, ներառյալ վիրավոր զինվորների տարհանումը։

Ավելացնել նոր մեկնաբանություն