Գերմանական «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգերը կմնան Լեհաստանում մինչև 2023 թվականի վերջ
Լեհաստանի պաշտպանության նախարարությանը Բեռլինից տեղեկացրել են, որ գերմանական «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայումը Լեհաստանի տարածքում կերկարաձգվի. «Patriot»-ը երկրի հարավ-արևելքում կմնա առնվազն մինչև 2023 թվականի վերջ, հաղորդել է լեհական պետական PAP գործակալությունը։
Գերմանական «Funke» մեդիախումբն ապրիլի վերջին հայտնել էր, որ Բեռլինը, իբր, մտադիր է հեռացնել իր «Patriot» հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները Լեհաստանի և Սլովակիայի արևելյան սահմաններից արդեն 2023 թվականին՝ համապատասխան համաձայնագրերի ավարտից հետո: Գերմանիայի պաշտպանության նախարարությունը, սակայն, հերքել է այդ տեղեկությունը՝ ասելով, որ համալիրներն անհրաժեշտ են ՆԱՏՕ-ի դաշնակիցների արևելյան սահմանները պաշտպանելու համար։
Բեռլինը Վարշավային առաջարկել էր իր «Patriot» ստորաբաժանումներից երեքն այն բանից հետո, երբ ուկրաինական հրթիռն ընկել էր Լեհաստանում 2022 թվականի նոյեմբերին, որի հետևանքով երկու մարդ էր զոհվել: Մինչ այդ` 2022 թվականի փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից անմիջապես հետո, հոլանդա-գերմանական հակաօդային և հակահրթիռային պաշտպանության աշխատանքային խումբը նաև «Patriot» ջոկատ է տեղակայել Սլովակիայում՝ ՆԱՏՕ-ի արևելյան թևն ուժեղացնելու համա
ր։
Ավելացնել նոր մեկնաբանություն